Բաժիններ՝

Մահացել է թբիլիսահայ գրող Անահիտ Բոստանջյանը

Հանկարծամահ է եղել թբիլիսահայ գրող, բանաստեղծ, թարգմանիչ և լրագրող Անահիտ Բոստանջյանը: Գրողը 68-րդ ամյակը պետք է տոներ այս տարվա սեպտեմբերին:

Բոստանջյանը ծնվել է 1949 թվականին, Թբիլիսիում: 1972թ. ավարտել է Գյումրիի Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի Հայոց լեզվի և գրականության ֆակուլտետը։

1988 թվականից ՎԳՄ «Կամուրջ» տարեգրքի գլխավոր խմբագիրն է եղել, իսկ 1994թ. աշխատել է «Վրաստան» թերթում: Անահիտ Բոստանջյանը հեղինակ է 30-ից ավելի գրքերի, թարգմանել է վրացի գրողների բազմաթիվ ստեղծագործություններ:

Թբիլիսիի «Հայարտուն» կենտրոնի խորհրդի անդամ էր, Վրաստանի եւ Հայաստանի գրողների միությունների անդամ, Քալիֆորնիայի Հայ գրողների միության պատվավոր անդամ, Վրաստանի գրողների միության հայկական վերաբացված մասնաճյուղի նախագահ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031