
Կոտայքում ավտոմեքենան գլխիվայր շրջվել է և հայտնվել ջրանցքում․ Shamshyan.com

Հունվարի 7-ին՝ ժամը 12։40-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի 14 շենքի բնակիչ, 26-ամյա Հայկ Բարեղամյանը իր վարած ՎԱԶ 21 099 մակնիշի 35 AS 569 համարանիշի ավտոմեքենայով Նոր Արտամետ-Մրգաշեն գյուղամիջյան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել ջրանցքում, տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։ Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Ռուբեն Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության և պարզվել է, որ եղել է սթափ, իսկ ճանապարհը եղել է անցանելի։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։