
«Մեկ բևեռներում է արևը ամիսներով կորչում ու դուրս չի գալիս, մեկ էլ՝ Արարատյան դաշտում». Գագիկ Սուրենյան

«Մեկ բևեռներում է արևը ամիսներով կորչում ու դուրս չի գալիս, մեկ էլ՝ Արարատյան դաշտում»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Ըստ նրա, ժամը 13:00 դրությամբ հանրապետություն օդի ջերմաստիճանը հետևյալ պատկերն է ունեցել.
Կապանում և Ստեփանակերտում՝ «+15», Իջևանում՝ «+12», Դիլիջանում, Գորիսում՝ «+11», Մարտունիում, Գավառում, Սևանում՝ «+2…+3», Ջերմուկում՝ «+4», Ապարանում՝ «0», Արարատյան դաշտում և Երևանում՝ «-9…-10» աստիճան ցելսիուսի սանդղակով: