Բաժիններ՝

Ինչպես հնագույն հրաբուխները ստեղծեցին Հայաստանի վարդագույն քաղաքը. Սմիթսոնյան ինստիտուտի հոդվածը

Հայաստանի մայրաքաղաք Երևանին մոտենալիս կարող ես նայել վերև և տեսնել հեռվում բարձրացող Արարատ լեռը, որն իր ստվերն է գցում վարդագույնի մեջ թաթախված քաղաքի վրա: Երևանը հայտնի է դարձել որպես Հայաստանի վարդագույն քաղաք հենց այս տեսարանի համար: Այս մասին գրում է ԱՄՆ-ի գիտահետազոտական և մշակութային խոշոր կենտրոններից մեկը համարվող Սմիթսոնյան ինստիտուտի կայքը:

«Ինչպես հնագույն հրաբուխները ստեղծեցին Հայաստանի վարդագույն քաղաքը» խորագիրը կրող հոդվածում նշվում է, որ քաղաքի գույնն ամենավառն է արևածագին և մայրամուտին ու փոխվում է օրվա ընթացքում` կապված այն փաստից, թե որտեղից է շողում արևը:

Հոդվածի հեղինակ Ջենիֆեր Բիլոկը նշում է, որ Երևանն աշխարհի հնագույն բնակեցված քաղաքներից է: «Երևանի յուրօրինակ շինարարական քարն իրականում հրաբխային կարծրացում է, որն իր մեջ ունի վարդագույնի զանազան երանգներ` բաց պաստելայինից մինչև պայծառ` նարնջագույնի երանգով: Գիտականորեն այն կոչվում է տուֆ` ժայթքման հետևանքով դուրս եկած հրաբխային մոխրի սեղմման հետևանքով առաջացած քար: Վարդագույն տուֆը հազվադեպ հանդիպող երևույթ է տարածաշրջանից դուրս, իսկ Երևանը միակ խոշոր քաղաքն է, որը պատրաստված է այդ քարից»,- գրում է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս