Կնոջը կասկածելով ամուսնական անհավատարմության մեջ՝ տարել է կիսակառույց շինություն, բռնաբարել նրան…

Դատարան է ուղարկվել կնոջը բռնաբարելու դեպքով հարուցված քրեական գործը:

Նախաքննության ընթացքում տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, իր կնոջը կասկածելով ամուսնական անհավատարմության մեջ, նրան տարել է կիսակառույց շինություն, որտեղ նրա հետ բնական սեռական հարաբերության ցանկություն ունենալով՝ վերջինիս ցուցաբերած դիմադրությունը հաղթահարելու համար ֆիզիկական բռնություն գործադրելով և սպանության սպառնալիք տալով, այն է` ծեծի ենթարկելով և իր մոտ եղած դանակով սպառնալով, որ կսպանի նրան, հագից հանել է հագուստները և նրա կամքին հակառակ՝ բնական սեռական հարաբերություն ունեցել նրա հետ, որի ընթացքում չբավարարվելով դրանով, իր սեռական կրքերին խաթարված ձևով հագուրդ տալու նպատակով՝ կնոջ նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ:

Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031