Բաժիններ՝

«Իմանալով, որ ես սեռական փոքրամասնություն եմ, ուզում են այնպես անել, որ ես այստեղից չազատվեմ». դատապարտյալ

«168 Ժամի» խմբագրություն էր զանգահարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Մելիքյանը:

Նրա խոսքով՝ 2 ամիս առաջ բաց նամակով դիմել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, ով, սակայն, չի արձագանքել նամակին: Անչափահաս տարիքում Արթուր Մելիքյանը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով դատապարտվել է 3 տարի 11 ամիս 25 օր ժամկետով ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով գողության համար առաջադրված մեղադրանքում. «Իմ բաց նամակին, որը ես գրել եմ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին խնդրանքի կարգով, ոչ մի արձագանք չի տալիս: Ես սեռական փոքրամասնությանն եմ պատկանում, անապահով ընտանիքի երեխա եմ ու ընդամենը 19 տարեկան»:

«Պատժիս 1/3 մասն արդեն կրել եմ: Պայմանական վաղաժամկետ ազատման համար խնդրանքի կարգով նամակ եմ հղել արդարադատության նախարարին»,- ասաց Արթուր Մելիքյանը՝ նշելով, որ ցանկանում է՝ արդարադատության նախարարն արձագանքի իր նամակին: Նա նշեց նաև, որ նոր քրեական գործ է հարուցվել՝ բնակարանային գողության հետ կապված, որի հետ ինքն առնչություն չունի. «Իմանալով, որ ես սեռական փոքրամասնություն եմ, ուզում են այնպես անել, որ ես այստեղից չազատվեմ: Ծնողներս երեկ գնացել են Ոստիկանություն: Եղբորս ու մայրիկիս ասել են՝ տարածքն ազատեք»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս