
Սոցցանցի հերթական զոհը. «Փաստինֆո»

Սոցիալական ցանցերի միջոցով կատարվող հանցագործությունների քանակը գնալով շատանում է, այս տիրույթում ավելի հաճախակի հանդիպող հանցագործության տեսակը շորթումն է, որը կատարվում է, մասնավորապես, շանտաժի միջոցով:
«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել հերթական մի դեպքի մասին, որի զոհ է դարձել 25-ամյա մի տղա:
Երիտասարդը «Skype»-ի միջոցով ծանոթացել է մի օգտատիրոջ հետ, ով առանց երիտասարդին տեղյակ պահելու տեսաձայնագրել է նրան, ապա մոտնաժի միջոցով ստացել երիտասարդի մերկ պատկերը և այն չհրապարակելու դիմաց նրանից 80 եվրո պահանջել՝ սպառնալով չտալու դեպքում՝ տեսանյութը գցել «Facebook»: