 
                        Վթար Շենգավիթի թաղապետարանի մոտակայքում. կա տուժած
 
                                    Մայիսի 22-ին, ժամը 15.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ.Նժդեհի փողոցում՝ Շենգավիթի թաղապետարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է շտապօգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Գ.Նժդեհի փողոցի թիվ 26 հասցեում գտնվող Շենգավիթի թաղապետարանի մոտակայքում բախվել են մոտոցիկլը AA005 պ/հ (վարորդ՝ Ա. Թ.) և Մերսեդես մակնիշի 35 UD 081 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Գ.):
Տուժած Ա.Թորոսյանը հրաժարվել է հոսպիտալացումից:
Կանչի վայրում է գտնվել շտապօգնության թիվ 62 բրիգադը:
Հրշեջ-փրկարարները իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        