Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել

Մայիսի 21-ին, ժամը 18.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենաներ են բախվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes E 320» մակնիշի (Իրանի Իսլամական Հանրապետության պետհամարանիշով, վարորդ՝ Ա. Կ.) և «Nissan Tida» մակնիշի 34 FL 173 պետհամարանիշով (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1961 թ. ծնված Գ. Ս.-ը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Տեսանյութեր

Լրահոս