Հայկական շուկա մուտք գործող «Արմենիա» ավիաընկերությունը մտադիր է կանոնավոր չվերթներ իրականացնել Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներ, Թեհրան, Դուբայ, Պրահա, Թել Ավիվ, Կիև, Մինսկ, Բարսելոնա, Լոնդոն: Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ընկերության բաժնետեր Թամազ Գաիաշվիլին:
Մահացած զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը, պատմեց, որ որդին ծառայել է Լեռնային Ղարաբաղում, եղել է հետախույզ: 2010թ. դեկտեմբերի 17-ին իրենց զանգահարել են և ասել, որ նա կոմայի մեջ է, տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Նա նշեց, որ որդին վիրահատվել է, սակայն մահացել է: Պաշտոնական վարկածի համաձայն՝ Արթուր Ղազարյանը մահացել է գլխի ուռուցքից: «Տղաս մահացած էր: Դեկտեմբերի 20-ի առավոտյան մեզ ասացին՝ երեխային կնքեք: Կնքելու ժամանակ, երբ տեր հայրը երեխայի բերանի մեջ պիտի նշխարքը դներ, տեսան, որ բերանն ամբողջությամբ սոսնձով փակված էր»,- ասաց զինծառայողի մայրը:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը մինչև շաբաթվա վերջ դուրս չի գրվի հիվանդանոցից, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության ինստիտուտին:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել է գյումրեցի լուսանկարիչ Հայկ Բարսեղյանի նախաձեռնած` Գյումրիի 13 անօթևանների բնակարաններ գնելու ծրագրով դրամահավաքին: Հիշեցնենք, որ 2014թ. պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի բարձրացումից հետո ՀՀ վարչապետի աշխատավարձը կազմում է 1 միլիոն 190 հազար դրամ: Հ. Աբրահամյանը բարեգործական ծրագրին մասնակցել է՝ որպես ՀՀ քաղաքացի, և ոչ՝ որպես վարչապետ:
Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվում է թիվ 15134714 քրեական գործն ըստ մեղադրանքի Լեւոն Սողոմոնյանի: Լ.Սողոմոնյանի շահերը նախաքննության ընթացքում պաշտպանել են փաստաբաններ Ալեքսանդր Սիրունյանս (արտոնագիր թիվ 8) եւ Կարեն Կիրակոսյանը (արտոնագիր թիվ 17):
Իսկ ինչ վերաբերվում է «Փախիր կամ ամուսնացիր » ֆիլմին , կարծում եմ այսօրվա հայկական շուկայում եղած ֆիլմերից ամենահաջողվածներից է , թե այն փաստի համար, որ խհոնարվում եմ Մկոի տաղանդի առաջ, թե այն փաստի համար, որ Բոլորը հաջող ընտրված դերասաններ էին , թե գռեհիկ հումորի բացակայության համար, թե Իվետա Մուկուչյանի ֆիրմա փայլի համար ։ Շնորհավոր:
Աջ ղեկով ավտոմեքենաների գրանցման արգելքը Վրաստանում կհետաձվի մինչև 2017 թվականի հունվար ամիսը, հայտարարել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Շալվա Խուցիշվիլին: Այս մասին տեղեկացնում է sputnik-georgia-ն:
Մարտի 8-ին, ժամը 13.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ավանի Խուդյակովի փողոցի թիվ 112 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել երկու կանանց, որից հետո բախվել է կայանված «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի:
Մարտի 8-ին Կոտայքի մարզի Արամուս գյուղի Ամառանոցային 2-րդ փողոցի տներից մեկի տանիքին աշխատելիս տանիքից ընկած եւ մահացած քաղաքացին Աբովյանի բնակիչ 60-ամյա Մհեր Ղազարյանն է:
Ինչպես տեղեկացրել էինք՝ ոստիկանության Իջևանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 1986 թ. ծնված Վանիկ Եգանյանը:
Երեւանում այս տարի մարտի 8-ին ծաղիկների «սուպեր» գներ են գրանցվել: NEWS.am-ի տեսախցիկը Երեւանի էլիտար սրահներից մեկում բազմաթիվ այդպիսի ծաղկեփնջեր է ֆիքսել՝ ամենաթանկը՝ 850 հազար դրամ:
Արգենտինայի երկնքում երկու ոչ մեծ ինքնաթիռների բախման հետևանքով զոհվել է 3 մարդ, 1-ը հոսպիտալացվել է, հայտնում է Todo noticias պարբերականը:
Մարտի 4-ին ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1973 թ. ծնված Անդրանիկ Վարդանյանը և 1993 թ. ծնված Անդրանիկ Ավետիսյանը նավակով դուրս են եկել Սևանա լիճ և անհետ կորել:
Ոստիկանության ծառայողներն օրերս Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում հայտնաբերել և բերման են ենթարկել 1989 թ. ծնված Վաղարշակ Գ.-ին:
Մարտի 8-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ զորամասերը ժամանակին հավաստանշել են հակառակորդի հետռախուզադիվերսիոն խմբի առաջխաղացումը և ետ շպրտել վերջիններիս իրենց ելման դիրքերը:
Մարտի 9-ին, ժամը 01.37-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 54 հասցեում գտնվող «Գրանդ Քենդի» սրճարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Անի Քոչարը չի ամուսնացել: Նրա ամուսնության մասին տեղեկություններ տարածվեցին երեկ՝ մարտի 7-ին, այն բանից հետո, երբ ֆեյսբուքի օգտատերերը նկատեցին, որ նա փոխել է ամուսնական կարգավիճակը՝ այն դարձնելով ամուսնացած է:
– Ուղղափառ մտածողության համաձայն` Ս. Պսակը տղամարդու և կնոջ միությունն է: Այն հաստատվել է դեռևս դրախտում, երբ Աստված Ադամին և Եվային աճելու, բազմանալու և երկիրը լցնելու պատվեր տվեց:
Ս. Պողոս առաքյալը տղամարդու և կնոջ միությունը համեմատում է Քրիստոսի և Եկեղեցու միության հետ, որն անքակտելի է, ինչպես Ավետարանն է ասում. «Ինչ Աստված միացրեց, մարդ թող չբաժանի» (Մատթ. 19. 5):
Ամուսնության խորհրդով և Աստծու օրհնությամբ երկու տարբեր մարդիկ դառնում են մեկ մարմին և ստեղծվում է ընտանիք, որի հիմքը պետք է լինեն սերը, հավատարմությունը և հարգանքը: Ուստի պատահական չէ, որ այս սիրո միության մասին Ս. Գրիգոր Նարեկացին ասում է. «Երկրի վրա ավելի պատվական բան չկա, քան տղամարդու և կնոջ սերը»:
«Դոլմամա» ռեստորանի տարածքն օտարելու վերաբերյալ դատական գործերով փորձաքննություն է նշանակվել: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է պատասխանող Ժիրայր Ավանյանի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանի միջնորդությունը: Գործով նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն՝ փորձագետներին առաջադրելով պարզել, թե որքան է կազմում Պուշկին փողոցում գտնվող տարածքների շուկայական արժեքը 03.04.2015թ. դրությամբ և եզրակացությունը կազմելու պահի դրությամբ:
Մարտի 8-ին, ժամը 20.24-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Փոքր Մանթաշ գյուղից դեպի Նորաշեն գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարներրի օգնությունը:
Մնալով երկուսով՝ տղամարդը տուժողին առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ, սակայն վերջինիս կողմից խնդիրներ ունենալու պատճառով, ստանալով մերժում, առաջարկել է խաթարված եղանակով սեռական հարաբերություն ունենալ, իսկ տուժողն այդ առաջարկից վրդովվելով՝ պատասխանել է հայհոյանքով, որից ամբաստանյալը զայրացել է և ֆիզիկական ցավ պատճառելով՝ բռունցքով 3-4 անգամ հարվածել է տուժողի գլխին, ապա մազերից բռնելով՝ բերանքսիվայր գցել է գետնին և մեկ անգամ հարվածել մեջքին՝ ենթարկել ծեծի:
Վավերագրող ռեժիսոր Արման Երիցյանը կանանց միջազգային օրվա և միամսյակի առիթով էքսպրոմտ շնորհավորանք է հղել 168.am-ի ընթերցողներին:
Կնոջ դերը կարևորում եմ բոլոր պարագաներում: Հատկապես կնշեի ընտանիքը, կնոջ դերը կարևոր է ընտանիքի ամրության համար: Շատ ողջունելի է, որ տարբեր ոլորտներում նկատվում է կանանց ակտիվությունը: Ինչ վերաբերում է միամսյակին, դա միայն հաճելի է: Տոնը թելադրում է կանանց նկատմամբ ուշադրություն, ծաղիկներ, նվերներ:
ԱՄՆ Թեննեսի նահանգի դատարանը հաղորդավարուհի Էրին Էնդրյուսին 55 մլն դոլարի փոխհատուցում վճարելու վճիռ է կայացրել:
Հայ Եկեղեցին կոչվում է «առաքելական», որովհետև այն հիմնադրվել է Տիրոջ երկու աշակերտների` Ս. Թադեոս և Ս. Բարթողիմեոս առաքյալների կողմից, որոնք Հոգեգալստից հետո Հայոց աշխարհը լուսավորեցին Քրիստոսի սիրո վարդապետությամբ:
Տիկնայք հայոց աշխարհի, շնորհավորում եմ գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ: Եղեք միշտ ուրախ, երջանիկ, և ժպիտը թող անպակաս լինի ձեր դեմքից: Կնոջ դերի մասին խոսելիս, կարող եմ ասել մի բան՝ կյանք տվողը, կյանքը շարունակողը կանայք են: Եվ սրանով ամեն ինչ ասված է:
Աղինցու խնդիրները բազմաթիվ են` պահանջներն իրարից տարբեր: 5 մասի բաժանված համայնքի բնակիչներից յուրաքանչյուրն ուզում է իր տարածքը բարեկարգ տեսնել, բայց ծրագրերը շատերի համար են անհասանելի մնում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 8-ի ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Ինձ թվում` մեր հասարակությունում կանայք բավականին կայացած են, շատ մեծ տարբերություն կա, այս տարիների ընթացքում կանայք շատ են առաջադիմել, լավ վայրերում են աշխատում: Կանայք հիմա շատ գնատահատված են:
Մարտի 8-ին, ժամը 16.29-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղում քաղաքացին տանիքում ընկել է. անհրաժեշտ է փրկարարենրի օգնությունը: