Նոյեմբերի 14-ին, ժամը 11.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոսկովյան և Տերյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Opel Vectra B» և «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենաները, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Շան գլուխը լրիվ այլ հարթությունում է թաղված. ոչ մի կապ չունի 1000 դրամը, ոչ մի կապ չունի այդ երեխաներին օգնելը, թոշակներ նշանակելը, դա հեքիաթի բացահայտ մասն է, իսկ խորքում լրիվ այլ պատմություն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ԱԱԾ նախկին պետ Գուրգեն Եղիազարյանը՝ մանրամասնելով, թե ինչ է թաքնված խորքում:
Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած հրաձգությունից մահացած 25-ամյա Գեւորգ Ասլամազյանը նոյեմբերի 13-ի երեկոյան տանը հաց ուտելիս է եղել, երբ ծանոթներից մեկը զանգել, կանչել է գեղեցկության սրահի տակ գործող «օբյեկտ»:
Նրա խոսքով՝ նախատեսվում է ներդնել հատուցման հատուկ համակարգ, որն իր մեջ կներառի և կհամախմբի ինչպես՝ պետական, այնպես էլ՝ հասարակության աջակցության տարբեր խողովակներից ստացված միջոցները։
«Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում ստեղծվել է տիպիկ Հանրապետական իրավիճակ»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստին հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
«Այն արտահայտությունները, որ վերագրվում են ինձ, իրականությունից բավականին հեռու են: Այդ օրը ես մի քանի անգամ այդ հարցին պատասխանել եմ և նման արտահայտություն հասարակության կամ ժողովրդի հետ կապված երբևէ չեմ արել, չեմ մտածել և երբևէ չեմ անելու?:
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստի մեկնարկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը բողոքեց, որ Հ1 հեռուստաընկերությունը 5 տարվա մեջ ոչ մի անգամ իր հայտարարությունները և հարցուպատասխանները չի ցուցադրել։
«Վստահ եմ, որ կարելի է գտնել միջոցներ այդ հարցերի լուծման համար, իսկ այսպես ստացվում է, որ մենք ուղղակի փորձում ենք խաղալ ժողովրդի զգացմունքների վրա և լրացուցիչ հարկատեսակներ սահմանել այդ քողածածկույթի ներքո, դա շատ ցինիկ ու վտանգավոր մոտեցում է»,- հայտարարեց Լ. Զուրաբյանը։
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում նոյեմբերի 13-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող Վարդան Հովհաննեսի Առաքելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
«Բա թուրքից ի՞նչ եք սպասում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման լակոնիկ պատասխան տվեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը` մեկնաբանելով վերջին օրերի սահմանային լարվածությանը:
«Աթեշյանը սրիկա է, նա հայատյաց տականք է։ Ես Վեհին կոչ եմ անում` մեկ օր առաջ ազատվել այդ որդից. այն որդից, որն ամեն ինչ անում է թուրքական հետախուզության հետ, որ ավելի քան 5 միլիոն հայ այդպես էլ գաղտնի մնա Թուրքիայում։ Այդ ամենի առաջին թշնամին այդ որդն է, որը եկել է Հայաստան, որ հերթական անգամ խաբի, թե դա այդպես չէ»։
Նոյեմբերի 13-ին, ժամը 08.39-ին տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճում` Նորատուս գյուղի մոտակայքում, որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Նոյեմբերի 14-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:
Հայաստանում խարդախության նոր ձև է սկսել տարածվել՝ չունենալով բժշկի մասնագիտություն, անձինք բազմաթիվ անձանց ներկայանում են որպես բժիշկներ, նախապես հերթագրում, այնուհետև կազմակերպում նրանց առողջության համակարգչային հետազոտում և խաբեության եղանակով գումար հափշտակում:
ՀՀ գլխավոր դատախազության կողմից նշված քրեական գործը պահանջվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունից և ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը զավթելու և պատանդ վերցնելու դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործին միացնելու և համատեղ քննություն կատարելու համար:
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված հրազենային վիրավորումով երկու երիտասարդներից մեկը մահացել է: Ոստիկաններին հաջողվել է պարզել և վիրավորների, և հիվանդանոց տեղափոխված անհայտ տղամարդու դիակի ինքնությունը:
Զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ժամկետային զինծառայող Վարդան Առաքելյանի մահվան դեպքի առթիվ: Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Պատերազմի և տեղահանության հետևանքով փողոցում հայտնված հազարավոր երեխաներ տառապում են մաշկային հիվանդություններից: Սարսափելի է նայել նրանց ախտահարված ու բորոտ դեմքերին, գնդակոծությունից այրված մարմիններին, սակայն հայ բժշկուհի Էլիզ Պողոսյանի համար նրանք սիրելի մարդիկ են, որոնց կարող է օգնություն ցույց տալ և ապրելու հույս ներշնչել պատերազմի հիվանդություններից տառապող հազարավոր փախստականների:
Երեկ՝ նոյեմբերի 13-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Վթարի հետևանքով մայր ու աղջիկ տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Հանրապետության տարածքում նոյեմբերի 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, նոյեմբերի 16-ին առավելապես հյուսիսային շրջաններում, իսկ նոյեմբերի 17-ին, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, 18-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Մարտական հենակետի կացարանների տաքացման և կերակուր պատրաստելու նպատակով հատկացված դիզվառելիքը հափշտակելու փորձի դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Ամբաստանյալի աթոռին են հայտնվել զորամասի գումարտակներից մեկի հրամանատարն ու նրա տեղակալը։
Հ պաշտպանության նախարարությունը 50 միլիոն դրամ կհատկացնի «ԳԵՎՏԻԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը համերգ կազմակերպելու համար:
Քիչ առաջ Երևանի Ծերեթելիի հիվանդանոց են տեղափոխվել 3 երիտասարդներ, 1-ը՝ մահացած, 2-ը՝ վիրավոր։
Նոյեմբերի 13-ին, ժամը 19.43-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայում՝ «Բեռլին» կոչվող պոլիկլինիկայի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նոյեմբերի 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, նոյեմբերի 16-ին առավելապես հյուսիսային շրջաններում, նոյեմբերի 17-ին, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, նոյեմբերի 18-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 13-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Պետական մարմիններում աշխատող և նվազագույն աշխատավարձ ստացող անձանց փոխարեն դրոշմանիշային վճարը (ամսական 1000 դրամը) վճարվելու է պետական բյուջեից։
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին պլանային աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:
Իրազեկում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը. հաշվառումից հանելու կարգը: