
Եկեղեցականների նոր նշանակումներ են կատարվել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ:
Հոգեշնորհ Տ. Մատթեոս վարդապետ Պողոսյանը, ազատվելով Վանորեից տեսչությունում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Մայրավանքում` Մայր Աթոռի լուսարարապետի իշխանության ներքո:
Հոգեշնորհ Տ. Կորյուն աբեղա Առաքելյանը (Արմավիրի թեմ) իր հոգևոր սպասավորությունը կշարունակի Վանորեից տեսչությունում:
Հոգեշնորհ Տ. Իգնատիոս վարդապետ Մալխասյանը և Հոգեշնորհ Տ. Վաչե աբեղա Մկրտչյանը ևս, ազատվելով համապատասխանաբար Մայր Աթոռի Լուսարարապետությունում և Վարչատնտեսական բաժնում ստանձնած պարտականություններից, իրենց ծառայությունը կբերեն Վանորեից տեսչությունում` Վանորեից տեսչի իշխանության ներքո: