Բաժիններ՝

Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել

Հարգելի վարորդներ, վերջին օրերի ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծությունը ցույց է տալիս, որ դեռ ոչ բոլոր վարորդներն են կարողանում պատշաճ երթևեկություն կազմակերպել հանրապետությունում եղանակային պայմանների կտրուկ փոփոխության պայմաններում, որոշ տրանսպորտային միջոցների վրա էլ առկա են լուսային համակարգի անսարքություններ։

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է՝ անբարենպաստ, մառախլապատ եղանակային պայմաններում երթևեկել հետևելով Ճանապարհային երթևեկության կանոններին և տրանսպորտային միջոցները վարել եզրաչափային լույսերը, ինչպես նաև լապտերների մոտակա լույսերը, հակամառախուղային լապտերները կամ հետին հակամառախուղային լապտերիկները միացված վիճակում:

Ճանապարհային երթևեկության կանոնները ըստ սահմանված կարգի չպահպանող վարորդների նկատմամբ կկիրառվեն վարչական ներգործության միջոցներ։

ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031