
Երևանի Շրջանցիկ թունելում ավտոմեքենան արգելափակվել է գետի մեջ

Հունվարի 16-ին, ժամը 21.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շրջանցիկ թունելում ավտոմեքենան արգելափակվել է գետի մեջ (ջրալցվում է) և չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները «Mitsubishi Pajero iO» մակնիշի 35 SP 376 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1980 թ. ծնված Ա. Ն.) դուրս են բերել արգելափակումից:
Հունվարի 16-ին, ժամը 14.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուշավանի ամառանոցների սկզբնամասում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները «ԳԱԶել» մակնիշի 1695 պետհամարանիշով (վարորդ՝ Ս. Վ.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:
Հունվարի 16-ին, ժամը 13.41-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Հացիկ գյուղի վերջնամասում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-21099» մակնիշի (վարորդ՝ Լ. Պ.) 45 DD 077 պետհամարանիշով ավտոմեքենան (1 ուղևոր):
Հունվարի 16-ին, ժամը 13.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի գերեզմանատան գլխավոր մուտքի մոտ ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները «Nissan March» մակնիշի 34 AF 809 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Հ.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: