Բաժիններ՝

Երեք առյուծ հոշոտել են անասնաբույժին և նրա օգնականին Հորդանանի սաֆարի-պարկում

Երեք առյուծն անասնաբույժի եւ նրա օգնականի վրա են հարձակվել Հորդանանի արեւելքում գտնվող սաֆարի-պարկում: Ինչպես հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը, հիմնարկության երկու աշխատակիցներն էլ մահացել են մինչեւ նրանց հիվանդանոց հասցնելը:

Միջադեպը տեղի է ունեցել Հորդանանի Էլ Բալքայի նահանգում: Գիշատիչները գրոհել են անասնաբույժի եւ նրա օգնականի վրա, որոնք կանգնած են եղել վանդակի մոտ: Պահապաններն անասնաբույժներին օգնության են հասել միայն մի քանի րոպե անց: Բազմաթիվ վերքերով տուժածներին ուղարկել են մերձակա հիվանդանոց, սակայն ճանապարհին երկուսն էլ մահացել են:

Էլ Բալքայի ոստիկանությունը պատահարի հետաքննություն է սկսել: Մարդկանց վրա հարձակված գիշատիչներին թունավորելով սպանել են, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս