Երևանում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել գերեզմանատան արգելապատնեշին

Հունվարի 17-ին, ժամը 04.44-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում՝ կենտրոնական գերեզմանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, վարորդն արգելափակված է (վառելիքի արտահոսք չկա). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Պարզվել է, որ «Mercedes C180» մակնիշի 35 CU 791 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Կ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գերեզմանատան արգելապատնեշին: Տուժածներ չկան: Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի գոտի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031