Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ

Փետրվարի 15-ին, ժամը 02.52-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում՝ «Արարատ» հյուրանոցային համալիրի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes-Benz C-200» մակնիշի 60 AT 909 պետհամարանիշով ավտոմեքենան:

Փետրվարի 15-ին, ժամը 00.25-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Մաշտոցներ» կոչվող տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «ՎԱԶ 2121» մակնիշի 35 OZ 259 պետհամարանիշով ավտոմեքենան (2 ուղևոր) դուրս են բերել արգելափակումից։

Տեսանյութեր

Լրահոս