Բաժիններ՝

Լամբադա կամրջի մոտ ավտոբուս է կողաշրջվել. Կան տուժածներ (լրացված)

Հունիսի 2-ին, ժամը 17.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լամբադա կամրջի մոտ մարդատար ավտոբուսը կողաշրջվել է. Կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացրին ԱԻՆ-ից, Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածները հոսպիտալացվել են տարբեր բժշկական կենտրոններ:

Նախնական տվյալներով՝ 3 քաղաքացի տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր և 3 անչափահաս  քաղաքացի՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս