Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը և Shaula International խորհրդատվական ընկերության գործադիր տնօրեն Ֆաբիո Լենցին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ ընկերության ջանքերով Իտալիայում Հայաստանի գործարար հնարավորություններն ու ներդրումային միջավայրը խթանելու նպատակով:
«Ես ծնվել եմ Ֆրանսիայում, սովորել Շվեյցարիայում ու Կանադայում, բայց որքան մեծանում եմ, այնքան ուժեղ եմ կապվում հայկական արմատներիս։ Զրուցելով հորս, հորաքրոջս հետ, լսելով նրանց պատմությունները, ես վերադարձա ընտանիքիս արմատներին։ Սկսել եմ հայերեն սովորել։ Այս ամենից հետո զգացի, որ ցանկանում եմ մկրտվել հենց Հայաստանում»,- ասաց Նիկոլա Ազնավուրը։ Նա խոստովանեց, որ Տաթեւի վանքում մկրտվելն իր կյանքի անմոռանալի պահերից մեկն է։
Հունիսի 2-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, հունիսի 3-6-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Նաիրա Մխիթարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
Մենք ոչ միայն այսօր, այլև տարվա բոլոր օրերին պետք է հիշենք, որ մեր փոքրիկները մշտապես ունեն մեր սիրո, պաշտպանության, ջերմության ու հոգատարության կարիքը։ Թող որ բոլորս, անկախ մեր ամենօրյա հոգսերից ու աշխատանքային ծանրաբեռնվածությունից, փորձենք ավելի շատ ժամանակ հատկացնել մեր երեխաներին, մասնակցել նրանց առօրյային ու անմասն չմնալ նրանց հուզող մեծ ու փոքր խնդիրներից։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական, խորհրդատու Գառնիկ Իսագուլյանն անդրադարձավ մամուլում հրապարակված այն լուրերին, ըստ որոնց՝ Դոն Պիպոյի մահափորձի շուրջ «բազարները» վարում է Բակո Սահակյանը, և նշեց, որ չի կարելի նման բան գրել՝ այն պարագայում, երբ Արցախում լուծվում են բազում խնդիրներ։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Շառլ Ազնավուրի տուն-թանգարան, որտեղ տեղի է ունեցել պետության կողմից «Ազնավուր» հիմնադրամին Ազնավուրի տուն-թանգարանի բանալիների հանձնման արարողությունը:
«Մենք բազմիցս առիթ ունեցել ենք խոսել այս օրենքի վերաբերյալ, այն լավագույն լուծումը չէ այն առումով, որ պարբերաբար երկարաձգվելով ժամկետը, ոչ թե խթանում ենք վերադարձը, այլ նպաստում մինչև 27 տարեկան արական սեռի որոշ քաղաքացիների արտահոսքին, որոնք հույս ունեն, որ մինչև 27-ն արտերկրում գտնվելով, այդ գումարը կվճարեն՝ օրինականացնելով չծառայելը: Այս անգամ ընդհատել պետք չէ, բայց պետք է որոշենք, որ սա որպես քաղաքականություն շարունակել չի կարելի, պետք է դադարեցնել հաջորդ տարվանից»,- ասաց պաշտպանության նախարարը:
Մայիսի 31-ի ուշ երեկոյան ադրբեջանական զինուժն ընդհատումներով կրակ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի վրա:
Հայաստանի կառավարությունն Ազգային ժողովին նախագահին առաջարկում է հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, գումարել խորհրդարանի արտահերթ նիստ:
Երեխաները պրոբլեմների պատճառ չեն։ Երեխաներն այդ պրոբլեմները լուծելու համար մեզ տրված ռեսուրսներ են։ Երեխաները ծախս չեն։ Երեխաներն ապագային միտված ներդրում են։
Մայիսի 31-ին տեղի են ունեցել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր, որոնց օրակարգերում եղել է հանձնաժողովների նախագահների տեղակալների ընտրության հարցը:
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, մայիսի 31-ին, ժամը 12.30-ին, իր տնից բեման է ենթարկվել 1953 թ. ծնված Հերբերդ Հ.-ն:
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ պարենային անվտանգության խնդիրներին, լաբորատոր ստուգումներին, ամառային ամիսներին զբոսաշրջիկների հանգստի կազմակերպման խնդիրներին, ինչպես նաև «Մաքուր Հայաստան» ծրագրին և մի շարք հանձնարարականներ տվեց:
Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափել է:
Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց արդարադատության նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանին` պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Արցախում մայիսի 30-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Ալիկ Ավանեսյանը Սյունիքի մարզի Տաթեւ համայնքից է, շուրջ 1 տարվա զինծառայող:
ՀՀ Սոցիալական ապահովության պետական ծառայությունը հայտնում է, որ 2017թ. հունիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի հունիսի 3-ից։
29-ամյա երիտասարդը հետախուզվում է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով։
Մայիսի 25-ին կաշառքի գործով կալանավորվել էր Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի վարորդը՝ Կարենը:
Նախաքննության ժամանակ նրանց արգելվել էր տեսակցությունը հարազատների հետ:
«Իգլայի» գործով հերթական հարցաքննությունն է տեղի ունեցել:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալվել է 34-ամյա տղամարդը՝ Երևանի 59-ամյա բնակչին դանակահարելու կասկածանքով:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 2017թ. ապրիլի 02-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ժամանակ 9/53 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Հետախուզվում է կանխամտածված սնանկության, սուտ ցուցմունքների և խարդախության մեղադրանքներով:
Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի սպանության փորձի նախապատրաստության գործով կալանավորվեց 4-րդ անձը: Ու մինչ իրավապահները շարունակում են այս գործով քննությունը, գուցե փնտրում սպանության նախապատրաստության պատվիրատուներին, գործով կալանավորված անձանց բնակության վայրում իրավապահները խիստ հսկողություն են սահմանել:
Անցյալ տարվանից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գործում է Երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը: Իրականացվում են պարբերական և ըստ անհրաժեշտության այցեր երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ և հանրակրթական ուսումնական հաստատություններ: Երեխաների իրավունքների պաշտպանությունը, հաշմանդամության խնդիրները, բռնության և թրաֆիքինգի դեպքերը մշտապես մեր ուշադրության կենտրոնում են:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
ՀՀ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում ուղղակի օտարերկրյա ներդրումները կազմել են 19 մլրդ 743.2 մլն դրամ (կամ մոտ 40 մլն դոլար): Նկատենք, որ նախորդ տարվա հունվար-մարտի համեմատ, ուղղակի ներդրումներն ավելացել են 4.7 մլրդ դրամով:
ԴԱՀԿ նախկին պետ, այժմ պատգամավոր Միհրան Պողոսյանը՝ Քեթրինի Միհրանը, մայիսի 29-ին նեղ շրջանակով նշել է 41-ամյակը: