
Արսեն Ջուլֆալակյանը հանդիպել է Շառլ Ազնավուրին

Հունահռոմեական ոճի ըմբիշ, միջազգային կարգի սպորտի վարպետ Արսեն Ջուլֆալակյանը հանդիպել է ֆրանսահայ նշանավոր շանսոնիե Շառլ Ազնավուրին:
Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրառում կատարել.
«Մեծագույն մարդ, հայ, արտիստ, մաեստրո և լեգենդ` Շառլ Ազնավուր: Խորապես տպավորված եմ այս հանդիպումով: Ի դեպ, այժմ նա գիտի, թե ինչպես է արտասանվում «ըմբշամարտը» հայերենով»,- գրել է ըմբիշը: