«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ կայացավ «Արտֆուդ» ընկերության 75 տոկոս բաժնեմասի վաճառքը՝ «Ավիլոն» ընկերության սեփականատեր, Մոսկվայում գլխավոր դատախազի նախկին ներկայացուցիչ, Դոն Պիպոյի խնամի Կամո Ավագումյանը գնեց Հովիկ Աբրահամյանին պատկանող ամբողջ 50 տոկոս բաժնեմասը եւ Սերգո Կարապետյանի բաժնեմասի 25 տոկոսը։
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է այն անձանց և կազմակերպությունների նոր ցուցակը, որոնց նկատմամբ կտարածվեն սահմանափակող պատժամիջոցները:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Տարոն Ավիա» ավիաընկերության հայկական օդանավերը հունվարից այլեւս Գյումրիից օդ չեն բարձրանա: 2017-ի ապրիլի 25-ին մեծ շուքով օդ բարձրացած առաջին ինքնաթիռը, որը կրում էր Մհեր Մկրտչյանի անունը, ուղեւորվել էր Կրասնոդար:
Դեկտեմբերի 22-ին, ժամը 22:18-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքից դեպի Օշականի ձոր տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Շիրակի մարզում 2016թ. տղամարդու մահվան դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։
Շարունակելով «Հերոսի ծնողները» նախագիծը՝ «Արմենպրես»-ն այս անգամ ներկայացնում է 2016 թվականի ապրիլի 26-ին Մարտակերտում զոհված ավագ լեյտենանտ Տիգրան Պողոսյանի մորը՝ Սիլվա Մանասյանին:
Որտեղ կան մարդ-մարդ հարաբերություններ, այդտեղ կարող է լինել նաև սոցաշխատողի անհրաժեշտությունը, այլ կերպ ասած` սոցաշխատողը հարաբերություների իսկական մասնագետ է, որին կարող է դիմել ցանկացած տարիք և սոցիալական կարգավիճակ ունեցող անձ, երբ ուզում է իրացնել իր սոցիալական իրավունքը:
Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանի հայտարարության հիման վրա Անկարայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 25-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածի՝ Նելսոն Ստեփանյան փող․ 5, 6, 7, 8, 10, 12, 14, 16/1, Թոթովենցի փող․ 2, 2/1, 3, 3/1, 3/2, 3/3, 4, 6, 6/1, 6/2, 8, 8/1, 8/2, 10, 11, 11/1, 11/2, 12, 15, Մոլդովական փող․ 12, 14 համարների ջրամատակարարումը:
Երևան քաղաքի «Վիքենդ» կոչվող չգործող բիլիարդի խաղասրահում օգոստոսի 29-ին Գոռ Հակոբյանի կողմից մի կնոջ պատանդ պահելու գործը կարճվել է:
Այսօր «Հոդված 3» ակումբի կազմակերպած «Մեծ խոստումներ, դառը իրականություն. աղքատներն են մեղավոր, «չեն ուզում աշխատել», թե՞ կառավարությունն է ապաշնորհ» թեմայով քննարկման ժամանակ տնտեսագետ Վահագն Խաչատրյանն ասաց, որ որևէ փաստաթղթում չկա անդրադարձ գործազրկությանը, կամ այն հարցին, թե ինչ է տալիս 6-7 տոկոս տնտեսական աճը քաղաքացիներին.
ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ, որտեղ մասնակցել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզի քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնի նոր վարչական շենքի բացման արարողությանը:
Անթալիայի բնակիչներին քննադատել են իշխանություններին քաղաքի Աքդենիզ համալսարանին կից ստադիոնի զուգարանների ցուցանակների համար, որոնք փակցված են կանանց և տղամարդկանց զուգարանները տարբերելու համար:
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը դադարեցրել է հացադուլը և գտնվում է բժիշկների հսկողության ներքո:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին ժամը 20:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Դեկտեմբերի 22-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «VHL Developments» շինարարական ընկերության հիմնադիր, Տորոնտոյում Հայաստանի Զարգացման Հիմնադրամի պատվավոր ներկայացուցիչ Վան Լապոյանին և ֆրանսահայ գործիչ, ԵԿՄ Եվրոպայի, ԱՄՆ-ի և Կանադայի մասնաճյուղերի նախագահ Ռուբիկ Գալստանյանին:
Ռուսաստանի Դաշնությունը վերացնում է իր տարածքում պետական և մունիցիպալ գնումների մրցույթներին Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում մշակված ծրագրային ապահովումների մասնակցության արգելքը:
Դեկտեմբերի 22-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային այցով ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ստորաբաժանումում էր, որտեղ ներկա է գտնվել զորավարժանքի հերթական գործողությանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք` քննիչները, հանիրավի մեղադրվել են ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի տարբեր հատկանիշներով նախատեսված ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ:
Ներգնա զբոսաշրջության փաթեթներն ավելացված արժեքի հարկից ազատելու արտոնության վերականգնումը կնպաստի զբոսաշրջիկների թվի ավելացմանն ուղղված նպատակների իրականացմանը:
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը դեկտեմբերի 22-ին այցելել է Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացված Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին նվիրված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ, որը կազմակերպվել է ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ նախաձեռնությամբ:
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նախագահի նստավայրում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի 60-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ։
«Տարվա ամեն ամիսն իրեն բնորոշ հիվանդություն ունի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նկատեց ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Philips Lighting ընկերության փոխնախագահ Էրիկ Բենեդետիի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ անչափահաս տղայի նկատմամբ շենքի վերելակում ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ:
ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի խոսքով՝ պապիլոմա վիրուսը բավական չար վիրուս է. այն առաջացնում է արգանդի վզիկի քաղցկեղ:
Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 22-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:
Դեկտեմբերի 22-ի ցերեկը, դեկտեմբերի 23-24-ը, դեկտեմբերի 25-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ և մառախուղ:
«Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը, «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը, Հայաստանի Հանրային ռադիոն ու Panarmienian.net-ը 2017 թվականի ամբողջ ընթացքում Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործունեությունը ամենահաճախ լուսաբանած լրատվամիջոցներն են: