Բաժիններ՝

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը դադարեցրել է հացադուլը

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը դադարեցրել է հացադուլը և գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Այս մասին հաղորդում են «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից:

Դավիթ Պետրոսյանը լսել է իր ընկերների, հարազատների, ինչպես նաև ստորագրահավաքի արդյունքներով 500-ից ավելի դասախոսների և ուսանողների խնդրանքն ու դադարեցրել է հացադուլը:

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանը և Յուրի Ավագյանը ԵՊՀ լսարաններից մեկում հացադուլ էին սկսել դեկտեմբերի 17-ին: Նրանք հայտարարել էին, որ իշխանությունների հետ բանակցությունները ցանկալի արդյունք չեն տվել, ուստի իրենք դադարեցնում են քննարկումները և վերսկսում հացադուլը: Յուրի Ավագյանը հացադուլը դադարեցրել էր դեկտեմբերի 20-ին` առողջական խնդիրների պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031