
Հայ ծրագրավորողները հնարավորություն են ստանում մասնակցելու Ռուսաստանի պետական գնումներին

Ռուսաստանի Դաշնությունը վերացնում է իր տարածքում պետական և մունիցիպալ գնումների մրցույթներին Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում մշակված ծրագրային ապահովումների մասնակցության արգելքը:
«Սա լավ նորություն է ԵԱՏՄ անդամ երկրների ընկերությունների համար և պետք է ձգտել, որ Միասնական շուկայում չստեղծվեն նոր՝ արդեն թվային խոչընդոտներ»,- նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ Կարինե Մինասյանը:
2015 թվականին Ռուսաստանի կառավարության որոշմամբ` Ռուսաստանում արգելվել է օտարերկրյա ծրագրային ապահովումներին մասնակցել պետական գնումների մրցույթներին: