Դոն Պիպոյի խնամին Հովիկ Աբրահամյանից ու Սերգո Կարապետյանից գնել է «Արտֆուդը». «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ կայացավ «Արտֆուդ» ընկերության 75 տոկոս բաժնեմասի վաճառքը՝ «Ավիլոն» ընկերության սեփականատեր, Մոսկվայում գլխավոր դատախազի նախկին ներկայացուցիչ, Դոն Պիպոյի խնամի Կամո Ավագումյանը գնեց Հովիկ Աբրահամյանին պատկանող ամբողջ 50 տոկոս բաժնեմասը եւ Սերգո Կարապետյանի բաժնեմասի 25 տոկոսը։

Մեզ ասացին, որ գործարքը վաղուց էր քննարկվում։ Վերջին մեկ տարին Ավագումյանն այս ընկերության արտադրանքն արտահանել է Ռուսաստան եւ հընթացս պահանջարկի մոնիտորինգ արել։

Եզրակացությունը եղել է այն, որ բազմակի ավելի արտահանումը եւս արդարացված կլինի։ Եթե մինչ օրս Մոսկվա են միայն տարել, ապա այժմ փորձելու են ռուսական այլ քաղաքներ եւս հասցնել։ Ընդ որում՝ նախկին գյուղնախարար Կարապետյանի որդին, ով ընկերության տնօրենն է, շարունակելու է աշխատել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031