Բաժիններ՝

ՀՀ ՔԿ նախագահը մասնակցել է Նոյեմբերյանի քննչական բաժնի նոր վարչական շենքի բացմանը

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ, որտեղ մասնակցել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզի քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնի նոր վարչական շենքի բացման արարողությանը: Վարչական շենքի բացմանը ներկա են գտնվել նաև Տավուշի մարզպետ Հ.Աբովյանը, մարզի իրավապահ ոլորտի պատասխանատուները։

ՀՀ ՔԿ նախագահը շրջել է շենքում, ծանոթացել ստեղծված նոր աշխատանքային պայմաններին։

Նոյեմբերյանի քննչական բաժինը նախկինում չի ունեցել առանձին վարչական շենք, և շենքային պայմանները բարելավելու համար ՀՀ կառավարության՝ 2017 թվականի մարտի 23-ի թիվ 302-Ա որոշմամբ, անհատույց օգտագործման իրավունքով ՀՀ ՔԿ դեպարտամենտին հատկվացվել է 105.6քմ տարածք՝ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Զ. Անդրանիկ 3 հասցեում: Շենքն ամբողջությամբ վերանորոգվել է ՀՀ պետական բյուջեով հատկացված ֆինանսավորմամբ, որի համար նախատեսվել և ծախսվել է 14.222.880 դրամ:

Քննչական վարչության նոր վարչական շենքը կահավորվել է, ապահովվել ժամանակակից տեխնիկայով, ինտերնետ կապով, համակարգչային ներքին ցանցով, այն ունի նաև կենտրոնական ջեռուցման համակարգ: Տարածքն ունի 7 աշխատասենյակ:

Աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով, ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնի պետ Արման Բուդաղյանը պարգևատրվել է «Հավատարմության համար» մեդալով:

Նույն օրն Իջևանում ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը ծանոթացել է ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության վարչական շենքի վերանորոգման աշխատանքներին:

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել՝ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների աշխատանքային պայմանները բարելավելու ուղղությամբ։ Երեք տարիների ընթացքում հիմնանորոգվել են Քննչական կոմիտեի կենտրոնական, Սյունիքի, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց Ձորի, Արարատի մարզային քննչական վարչությունների, Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի, Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի և Մարտունու քննչական բաժինների, Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնի, Երևան քաղաքի քննչական վարչության, Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջանների քննչական բաժինների շենքերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս