ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը նախորդ տարի ավելի քան 185 հազար ԱՄՆ դոլար փոխառություններ է ունեցել: Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Գյումրիի նախկին քաղաքապետ։, նորընտիր պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին կրկին ասպարեզում է հայտնվել: «Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով՝ օրերս Գյումրիում աղմկալի դեպք է եղել. Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, մտել է իրենց պատկանող, բայց վարձավճարով տրված գազալցակայան եւ ծեծի ենթարկել աշխատակիցներին:
ՍԱՍ գրուպի նախընտրական ժողովի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով որևէ տեղաշարժ չի արձանագրվել, գործով մեղադրյալ կամ կասկածյալ չկա: Այս մասին «Փաստին» հաղորդեցին ՀՔԾ լրատվական ծառայությունից:
Համաշխարհային տնտեսական կառույցների այս տարվա գործունեությանը հետևած բոլոր մասնագետները կասեն, որ սա տարօրինակ մոտեցում է: Մոտեցում, որը տնտեսական բացատրություն ունենալ չի կարող: Իսկ եթե կա, ապա հետաքրքիր կլիներ լսելը:
Քաղաքացին առաջին իսկ զորակոչից սկսած մինչև 27 տարին լրանալը, օրենքի խախտմամբ չներկայանալու դեպքում պարտավորվում է յուրաքանչյուր զորակոչի դիմաց մուծել պարտադիր վճար ` հետևյալ դրույքաչափերով.
Մայիսի 11-ին, ժամը 16:55-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհին բախվել են երկու ավտոմեքենա. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Այդ միջոցներով Հայաստանին անհատույց կտրամադրի 200 «շտապ օգնության» ավտոմեքենա, որոնցով մենք կկարողանանք ամբողջությամբ բավարարել հանրապետության պահանջարկը»,- ասաց Նալբանդյանը:
Օրեր առաջ բողոքել էին Շիրակացի փողոց 50Ա շենքի բնակիչները: Պատճառն այն էր, որ շենքի դիմաց տեղադրվել էր տնակ և տաղավար, որը հետագայում որպես ծաղկանոց էր ծառայելու:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Մայիսի 11-ին, ժամը 16:55-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհին բախվել են երկու ավտոմեքենա. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ենթադրյալ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Ոստիկանության ծառայողները բնակարան են մուտք գործել ծանր հանցագործություն կատարելու համար հետախուզվող անձին հայտնաբերելու նպատակով, ունեցել են բնակարան մուտք գործելու՝ օրենքով ամրագրված հիմքեր:
ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության Բագրատաշենի բաժանմունքի մաքսային տեսուչը և նույն բաժանմունքի հերթափոխի պետը ներգրավվել են որպես մեղադրյալներ. վերջիններս կալանավորվել են:
«Չեն կանգնել, դանդաղ են աշխատում: Սկզբում եղանակային պատճառ կար, հետո ներքին խնդիրներ եղան: Դա պետության հետ կապ չունի: Կապալառուների միջև հարաբերություններն են»,- ասաց նա՝ հավելելով, որ իսպանական և չինական կապալառու ընկերություններին խնդիրները լուծելու ժամանակ է տրվել մինչև հունիսի սկիզբ:
«Վիճակը գնահատվում է ծանր, սակայն կայունացմամբ: Երբ բալիկն արդեն անցնի ապարատային շնչառության, այդ ժամանակ կարող ենք ասել, որ փոքրիկի կյանքին վտանգ չի սպառնում: Ինքը դեռ արհեստական շնչառության տակ է»,-ասաց նա:
«Շանթ»-ի նկարահանող խմբի գնդակոծությունը` տեսանյութով:
«Սիվիլնեթ» կայքի լրագրող Արփի Մախսուդյանը տեղեկություն է տարածել, որ մայիսի 11-ի առավոտյան Ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարել բնակարանում՝ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու նպատակով:
Միաձայն քվեարկությամբ Հայկ Ալոյանը ընտրվեց Հայաստանի Հանքագործների և մետալուրգների միության նախագահ, իսկ նախկին նախագահ Մաքսիմ Հակոբյանն ընտրվեց կազմակերպության պատվավոր նախագահ։
Գառնիի տաճարից դեպի Քարերի սիմֆոնիա տանող ճանապարհը մտնում է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրի մեջ և քարերի սիմֆոնիայի մոտ կառուցվող օբյեկտը լուրջ վտանգի տակ է։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը։
Հանրապետության նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր զեկուցել է առողջապահության ոլորտում իրականացվող կառուցվածքային բարեփոխումների և գերակա խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի ընթացքի մասին։
«Եթե գումարները ծախսվեն ըստ նպատակի, ապա հանրային տրանսպորտի հարցն էլ կլուծվի։ Տրանսպորտի հարցը չի լուծվում, որովհետև մենաշնորհ է, որովհետև, եթե դու 100 դրամը հավաքագրում ես ստվերային ձևաչափով, այսինքն՝ առձեռն ուղևորն այդ գումարը վճարում է վարորդին, վարորդն էլ, չգիտենք՝ ինչպես է փոխանցում այն գծատիրոջը, գծատերը, չգիտենք՝ ինչպես է վճարում հարկերը, իհարկե, այդ միասնական համակարգն իրենց համար ձեռնտու չէ։ Մենաշնորհները պետք է բացառվեն և վերանան»:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 22-ամյա երիտասարդին՝ Գյումրիի բնակիչ Ստեփան Մարկոսյանի սպանության համար:
2017 թվականի մայիսի 10-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից գնդակոծության է ենթարկվել ՊԲ N զորամասի պահպանության տակ գտնվող տարածքով անցնող «Շանթ» հեռուստաընկերության նկարահանող խումբը։
Եթե 10 ուղևորի համար նախատեսված միկրոավտոբուսը փոխադրում է 30 մարդ, Ոստիկանությունն աչքը փակում է դրա վրա, ապա սա խոսում է այն մասին, որ վերևում է կոռուպցիան։
«Ճանապարհի որակը երկրորդական խնդիր էր։ Այնտեղ ավելի շատ վերաբերում էր միջպետական ճանապարհի կողքի շինությունների դիմացը բետոնի արգելափակոցները հանելու խնդրին»,- ասաց Մարտիրոսյանը։
«Ի՞նչ արվեց մեր Լեզվի տեսչության հետ. նորանկախ պետության սկզբնական շրջանում այն բավական գործուն մարմին էր և ուներ լիազորություններ։ 1998թ. իջեցվեց նրա կարգավիճակը, դարձավ տեսչություն, և դրվեց ծիծաղելի մի համակարգ, այսինքն՝ գործարարը իր խանութի ճակատին մեկ միլիոն դրամանոց լատինատառ ցուցանակ է դնում, իսկ Լեզվի տեսչությունը նրանից 20 հազար դրամ տուգանք է վերցնում։ Պետության կողմից տեսչությանը պարտադրված այդ խաղը հատուկ մտածված քաղաքականություն էր»։
Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մոտ ջրամբարում ջրահեղձ եղած զինծառայող Ռուբեն Մնացականյանը Արմավիրի մարզի Գայ գյուղից էր:
«Ես տեսնում եմ, որ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունում հաշվարկներ լավ են կատարվում, այսինքն՝ ֆինանսապես բացահայտել են, որ մարզերում, սահմանամերձ գյուղերում շատ դպրոցներ իրենց չեն արդարացնում»:
Մայիսի 8-ի առավոտյան ահազանգ էր ստացվել, որ ժամկետային երեք զինծառայողներ, N զորամասի պարետային դասակի ավտոմոբիլային ջոկի վարորդներ Ռուբեն Մնացականի Բարսեղյանը, Ռաֆայել Արթուրի Բիշարյանը և նույն զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի բուժկետի վարորդ-սանիտար Ռուբեն Հովհաննեսի Մնացականյանը չեն մասնակցել առավոտյան տողանին: Բացակայում է նաև պարետային դասակին պատկանող «ՈՒԱԶ-315195» մակնիշի ՊԲ6Լ-004 զինհամարանիշի ավտոմեքենան:
2017 թվականի մայիսի 10-ի առավոտյան ահազանգ էր ստացվել, որ ժամը 08:40-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Առուշի Մեսրոպյանը, ով զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է: