Շարմազանովն Արցախում օրերս անցկացված զորավարժություններն աննախադեպ է համարում օգտագործված զինտեխնիկայի առումով

Օրերս Արցախում տեղի ունեցած լայնամասշտաբ զորավարժությունները եկան ապացուցելու, որ Հայաստանի դիվանագիտական հաջողություններն ամրապնդվում են մարտունակ բանակով և մեր զորքի մարտական ոգով: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Զորավարժությունների ընթացքում ևս մեկ անգամ ի ցույց դրվեց Արցախի ինքնապաշտպանական ուժերի, հայկական զինված ուժերի բարձր պատրաստականությունը և տեխնիկական բարձր հագեցվածությունը, որը ես շատ եմ կարևորում»,- ընդգծեց Շարմազանովը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը հավելեց, որ այդ զորավարժություններն աննախադեպ էին թե դրան մասնակից զինծառայողների քանակի, թե օգտագործված զինտեխնիկայի առումով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031