ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանն (ՍԱՍ-ի Արտակ) այսօր Ազգային ժողովում վրդովվեց թանկացումների վերաբերյալ լրագրողների հարցերից:
Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանի մահվան հանգամանքները:
Աղքատությունից դուրս գալու համար պետք է աշխատատեղ ստեղծել: Նման հայտարարությամբ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հանդես եկավ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ին ժամը 11:30-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը, որտեղ առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկվելու և ընդունվելու են մի շարք օրենքների նախագծեր:
Այսօր երկարատև բացակայությունից հետո Ազգային ժողով էր եկել ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ արդեն կամաց-կամաց կազդուրվում է:
Դեկտեմբերի 12-ին, ժամը 00.27-ին, ՀՀ ՏԿ ԱԻՆ «911» ծառայությունից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ այրվում է Գյումրիի Շիրակացու փողոցի թիվ 97 տան դիմաց գտնվող տնակը:
ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում համածառայակցի կողմից դեկտեմբերի 11-ին արձակված կրակոցից մահացու վիրավորում ստացած Նարեկ Ադիբեկյանը ՌԴ Պյատիգորսկ քաղաքից էր, նա ընտանիքի հետ բնակվում էր այնտեղ:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 11-ից 12-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքերն էլ բացահայտվել են։
Ժամը 13։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 241 հասցեի դիմաց բախվել են Տավուշի մարզի Տավուշ գյուղի բնակիչ՝ 29-ամյա Մանվել Մարալյանի վարած УАЗ 31512 մակնիշի ՊՆ 0213 Մ և Հաղպատ գյուղի բնակիչ՝ 31-ամյա Արթուր Ավետիքյանի վարած Volkswagen Passat մակնիշի 23 ՕՏ 242 համարանիշի ավտոմեքենաները։
«Փաստ» թերթը գրում է. «Այս մի երկու ամիս է՝ քննարկվում է ընտանեկան բռնությունները կանխարգելող օրենքի նախագիծը:
Հայտնաբերվել ու կալանավորվել է հերթական հետախուզվողը։
Դեկտեմբերի 11-ին, ՀՀ սահմանի հյուսիս արևելյան հատվածում, մարտական հերթապահության ժամանակ ականապայթյունային վնասվածք է ստացել շարքային Արթուր Գարիկի Դանիելյանը (ծնվ. 1998թ.): Ներկայումս զինծառայողը գտնվում է Բերդի հոսպիտալում, վիճակը ծանր կայուն է:
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում համածառայակցի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 12-ին ստորագրել է հրամանագիր ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:
ԱԺ արտահերթ նիստը` ուղիղ հեռարձակմամբ:
Դեկտեմբերի 4-ից 10-ը Երևանում Ճանապարհային ոստիկանության իրականացրած ուժեղացված ծառայության արդյունքները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապարանի քաղաքապետարանի շենքն այս օրերին աղետի գոտի է հիշեցնում։
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 12-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզի ամենախոշոր առեւտրի կենտրոնում`«Կապան մոլ»-ում, մոտ օրերս կբացվի աութլեթ-խանութ։
«Փաստ» թերթը գրում է. «Հացի արտադրության ծավալների նվազումը շարունակվում է։ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին արտադրվել է 226,8 հազար տոննա հաց` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 2,4%-ով: 2016 թ. նույն ժամանակահատվածում արտադրվել է 232,4 տոննա հաց:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ մեկնարկել է մարդու պապիլոմային վիրուսի դեմ պատվաստումների գործընթացը: Բայց մեր այցելած երկու մանկական պոլիկլինիկաներում էլ պարզ դարձավ, որ ոչ ոք դեռեւս չի ներկայացել պատվաստում ստանալու:
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 05:10-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 7 շենքի բնակարաններից մեկում:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով խոստովանել էր, որ ինքն էլ է հեռախոսի հետ կապված խնդիր ունեցել, ինչի արդյունքում մոտ 1 մլն դրամի հասնող հեռախոսավարձ է եկել ԱԺ հաշվին, իր անձնական միջոցներից վճարել է այդ գումարը:
«Կար ժամանակ, երբ 200 դոլարով կարելի էր նոր տարին նշել, հիմա դա հնարավոր չէ»,- «ՀԺ»-ի փոխանցմամբ՝ ասում է «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ճիշտ է, «ՕՐՕ» դաշինք այլեւս գոյություն չունի, այնուհանդերձ, նրա բաղկացուցիչները հույսները չեն կտրել, որ ԵՄ համաձայնագրի ֆոնին ներքաղաքական զարգացումներ տեղի կունենան, ավելին` չեն բացառել պայթյունը ղարաբաղյան ճակատում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Դերենիկ Դումանյանի կրտսեր որդու՝ Հրանտի, հարսանիքը կուսակցական հավաքի է նմանվել. ՀՀԿ ամբողջ վերնախավը` Սերժ Սարգսյան, Կարեն Կարապետյան, Արա Բաբլոյան, ԳՄ ողջ կորիզը (Դումանյան ավագը տեւական ժամանակ ԳՄ անդամ է եղել, անգամ՝ ՀՀԿ փոխնախագահ) ներկա է եղել: