Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 25-ին, Երևանում տեղի ունեցած 87-ամյա տղամարդու մահվան դեպքի փաստով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի տարբեր հատկանիշներով հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք` քննիչն ու ոստիկանները, հանիրավի մեղադրվել են տարբեր, այդ թվում` ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ:
«Զանգեզուր կենսոլորտային համալիր»-ի տարածքում բեզուարյան այծի ապօրինի որսի դեպքի կապակցությամբ ՀՀ Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ:
Հունվարի 25-ին Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա փողոցի «Ճոճկ» կոչվող տեղամասում հայտնաբերվել է, նույն քաղաքի բնակիչ` 1997թ. ծնված Ն.Ա-ի դին:
Լաբորատոր բազմաթիվ ուսումնասիրություններ կան, որ ապացուցում են, որ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ պարունակող սնունդը կոնցերոգեն է։
Հունվարի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2017 թվականի արդյունքներն ու նախանշվել ընթացիկ տարվա հիմնական անելիքները:
«Միչուրինին հիշո՞ւմ եք, սպիտակ մորուքով ծերուկին։ «Մոնսանտո» հրեշի և Միչուրինի միջև տարբերությունը ԳՁՕ-ի և սելեկցիայի միջև եղած տարբերությունն է»,- այսօր ԱԺ-ում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների թեմայով կազմակերպված լսումների ժամանակ հայտարարեց «Տապան» էկո-ակումբ» հ/կ նախագահ Հրանտ Սարգսյանը՝ պնդելով, որ սելեկցիայի գենետիկ փոփոխությունը բոլորովին նույնական չէ ԳՁՕ-ների հետ։
Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ պատասխանատուները զեկուցել են 2018 թվականին Հայաստանում կայանալիք կարևորագույն պետական երեք խոշոր միջոցառումների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների և Երևանի հիմնադրման 2800-ամյակի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մասին:
«Այն, ինչ մոդելային բերված է, այն է, ինչ ես 2013 թվականին ասում էի, բոլորն ասում էին՝ չէ, այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ խոսելով Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի ներդրման մասին:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող անդրազգային հանցավոր խումբ, որը Հայաստանի Հանրապետության տարածքով իրականացրել է օտարերկրյա քաղաքացիների անօրինական միգրացիա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, ապա՝ Թուրքիայի Հանրապետություն:
Հունվարի 26-ին, ժամը 09:25-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վարդանիձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունվարի 26-ի ցերեկը, 27-ին շրջանների զգալի մասում, հունվարի28-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան, հովտային գոտիներում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Հունվարի 29-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Եթե մի բան կա բնության մեջ, դրա ձևափոխումը միշտ խնդիրներ ու մտահոգություններ է առաջացնում։
Առողջապահության նախարարությունը ներկայացրել է «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» նոր օրենսդրական նախագիծը, որը հանրության քննարկման առարկա է դարձել։
Հունվարի 25-ին, ժամը 13.20-ի սահմաններում, «ՀՕՎՕ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 102-րդ կ/մ-ին կողաշրջվել է:
«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարել է բաց մրցույթ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները հունվարի 25-ին, ժամը 18.45-ին, Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 8 շենքի մոտից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Լիլիա Ս.-ին:
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ՝ այլընտրանք, թե պարտադրանք» թեմայով խորհրդարանական լսումներ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունվարի 26-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 26-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանում գործող թանկարժեք զարդերի վաճառքի կետից գողություն կատարած անձի ինքնությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Հունվարի 26-ին, ժամը 01:39-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 77 տան դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած, որը արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բռնել էին գողության և գողության փորձ կատարելու համար։
Հունվարի 26-ին, ժամը 00:16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 4/6 հասցեում գտնվող «Փարիզ» հյուրանոցից ծուխ է նկատվում:
Ամանորի գիշերը «Սեֆ Ինթերնեյշնլ» ՈւՎԿ Վանաձորի մասնաճյուղից կատարված առանձնապես խոշոր չափերի գողության դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի՝ հանցագործությունը պարտակելու համար:
Քաղաքացին ոստիկաններին է հանձնել հանգուցյալ հոր ինքնաձիգը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Քրեական վերաքննիչ դատարանը մերժել է 64-ամյա տղամարդու վերաբերյալ գործով դատախազի բողոքը։ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ տղամարդը մեղավոր էր ճանաչվել պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ և դատապարտվել 3 տարվա ազատազրկման՝ զրկվելով շոգեբաղնիք շահագործելու ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից 1տարի ժամկետով:
Բարեկամի տնից գողություն կատարողը հայտնաբերվել է։