ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Անդրանիկ Մակարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հունվարի 25-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ չնայած նախատեսված չի եղել դիզելային վառելիքի սուբսիդավորումը, սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից այդ հարցով հանձնարարական են ստացել, և սուբսիդավորում տեղի կունենա:
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ պաշտպանության նախարարությունում քննարկվել է Սարգիս Հացպանյանին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորելու հարցը։
Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում անհայտ անձինք գողացել են խանութներից մեկի դիմաց տեղադրված սրճեփ սարքը:
Հունվարի 27-ին, ժամը 13:12-ին ահազանգ է ստացվել, որ հուզված քաղաքացին Երևան քաղաքի Կիևյան կամրջի վրա տարօրինակ վարքագիծ է դրսևորում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Aravot.am-ը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանից հետաքրքրվեց ի՞նչ վերաբերմունք ունի ՀՀ նախագահը՝ Սարգիս Հացպանյանին Եռաբլուրում հուղարկավորելու հարցի վերաբերյալ:
Հունվարի 27-ին, ժամը 1.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 54-ամյա մի կին և հայտնել, որ վնասվածքը ստացել է իրենց շենքի աստիճաններին ընկնելու հետևանքով:
Հունվարի 27-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 28-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան, հովտային գոտիներում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
Այսօր առավոտյան շտապօգնության Կենտրոնական ենթակայանից ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում գտնվող հյուրանոցային համալիրներից մեկում հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դի։
Հանրապետության նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ Սարգիս զորավարի տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի է ունեցել թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին ժամը 14:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վարչապետ Կարեն Կարապետյանին կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացվել են ՀՀ կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի՝ 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքները, ինչպես նաև 2018 թ. անելիքները:
Հունվարի 26-ին, ժամը 10.00-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Նար-Դոսի փողոցի թիվ 42 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 32-ամյա քաղաքացուհու։
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հունվարի 27-ին մասնակցել է «Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրում, ձեռքբերումներ եւ խնդիրներ» խորագրով գիտագործնական համաժողովին, որը նախաձեռնել էր Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը:
Այսօր՝ հունվարի 27-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։
Հունվարի 27-ին, ժամը 11:11-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Քոթանյան փողոցի վերջնամասում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին ժամը 12:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից շնորհավորում եմ աշխարհասփյուռ հայությանը Բանակի օրվա կապակցությամբ:
Հունվարի 26-ին ժամը 10:00-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ` 1993թ. ծնված Ա.Բ-ն, վարելով «ԳԱԶ-3110» ավտոմեքենան, Ստեփանակերտ-Կարմիր Շուկա ավտոճանապարհի 12-րդ կիլոմետրին դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Հադրութի շրջանի Ազոխ գյուղի բնակիչ` 1993թ. ծնված Ա.Պ-ի վարած «LEXUS RX 300» ավտոմեքենային։
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հունվարի 19-ին ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստի ժամանակ աշխատանքից ազատել է երկու ոստիկանապետերի:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը բացվել է:
Գյումրիում սպանված Ավետիսյանների դուստրը՝ Լուսինեն երեխա է ունեցել: Փոքրիկին ծնողները կոչել են սպանված 3 տարեկան Հասմիկի անունով:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Հունվարի 26-ին, ժամը 20:31-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին՝ «Գետափ» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունվարի 29-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Հունվարի 26-ին՝ ժամը 18:00-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Շինարարների փողոցի 9-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դատարան է ուղարկվել ձկներ ապօրինի արդյունահանելու փորձի դեպքով հարուցված քրեական գործը։
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի հունվարից մանկավարժների աշխատավարձի փոփոխություն չի կատարվել:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Շենգավիթում Սամվել Ավագյանի սպանության դեպքի հանգամանքները, բացահայտվել՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր. մեղադրանք է առաջադրվել 46-ամյա տղամարդուն: