Բաժիններ՝

Էջմիածնում վթարի հետևանքով տուժածը արգելափակվել է ավտոմեքենայում

Հունվարի 26-ին, ժամը 01:39-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 77 տան դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած, որը արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mitsubishi Pajero io» մակնիշի պետհամարանիշի 77 RP 717 (վարորդ՝ Հ. Ե.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեկելի հատվածից, բախվել ծառին և էլեկտրասյանը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Հ. Ե.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս