Բաժիններ՝

Քննչական կոմիտեն՝ «Յուվեցի Կարոյի» փեսայի մահվան մասին

Այսօր առավոտյան շտապօգնության Կենտրոնական ենթակայանից ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում գտնվող հյուրանոցային համալիրներից մեկում հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դի։ Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Պարզվել է դիակի ինքնությունը, ով Երեւանի բնակիչ է, ծնված 1985 թ.։ Դիակի արտաքին զննությամբ դատաբժիշկը բռնության հետքեր չի արձանագրել։

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու երիտասարդի մահվան հանգամանքները, պատճառը։Կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել փորձանմուշներ։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Նշենք, որ shamshyan.com-ի տեղեկություններով՝ Գ. Առաքելյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Յուվեցի Կարո մականվամբ Կարո Կարապետյանի փեսան է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս