Առեղծվածային դեպք Երևանում. «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է նախկին պատգամավոր «Յուվեցի Կարոյի» 33-ամյա փեսայի դին․ shamshyan.com
Այսօր՝ հունվարի 27-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել է Հրազդանի կիրճում գտնվող «Նաբերեժնի» հյուրանոցային համալիր, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստիկաններն ու քննիչները նշված հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում հայտնաբերել են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ՝ 33-ամյա Գոռ Առաքելյանի դին։ Դատաբժշկի նախնական զարակցության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հատնաբերվել։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փրոձաքննություններ, այդ թվում դիակի դատաբժշկական։
Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Առաքելյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Յուվեցի Կարո մականվամբ Կարո Կարապետյանի փեսան է, ով տարիներ առաջ դատապարտվել էր ազատազրկման՝ Վերնիսաժում կրակոցներ արձակելու և մի քանի հոգու մարմնական վնասվածքներ պատճառելու համար։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։