Սերժ Սարգսյանը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ է նշանակել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Անդրանիկ Մակարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` ո ր ո շ ու մ ե մ.

Գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ` ազատելով նրան Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնից»,- նշված է հրամանագրում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031