Բաժիններ՝

Մասիսում երիտասարդները գողացել են խանութներից մեկից դիմաց տեղադրված սրճեփ սարքը

Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում անհայտ անձինք գողացել են խանութներից մեկի դիմաց տեղադրված սրճեփ սարքը: Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները պարզել են ենթադրյալ կասկածյալների ինքնությունը, բնակության վայրը, նաև մեքենայի մակնիշը, որով սրճեփ սարքը տեղափոխել են:

Գողության կասկածանքով բաժին բերման են ենթարկվել Երևանի բնակիչներ 23-ամյա Գառնիկ Զաքարյանը, 24-ամյա Էմիլ Եղոյանն ու Յուրիկ Կիրակոսյանը:

Հետագայում նաև պարզվել է, որ կասկածյալները իրենց ընկեր երևանաբնակ 23-ամյա Արմեն Հարությունյանի հետ գողացել են նաև մի մեքենայի հաշվառման համարանիշը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս