Բաժիններ՝

Ահազանգ ԱԻՆ-ում. Կիևյան կամրջի վրա քաղաքացին տարօրինակ վարքագիծ է դրսևորել

Հունվարի 27-ին, ժամը 13:12-ին ահազանգ է ստացվել, որ հուզված քաղաքացին Երևան քաղաքի Կիևյան կամրջի վրա տարօրինակ վարքագիծ է դրսևորում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Պարզվել է, որ 1980 թ. ծնված Ս. Ս.-ը գտնվում է հուզական անհավասարակշիռ վիճակում: ՀԱԲ ՀԽԳ հրահանգիչը և ոստիկանության աշխատակիցները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Ս. Ս.-ին. ՀԱԲ ՀԽԳ հրահանգիչը ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Ոստիկանության աշխատակիցները քաղաքացուն տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031