Բաժիններ՝

Կնոջ ավտոմեքենան բախվել է պատնեշին․ նրա մայրը վիրավորվել է

Հունվարի 27-ին, ժամը 1.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 54-ամյա մի կին և հայտնել, որ վնասվածքը ստացել է իրենց շենքի աստիճաններին ընկնելու հետևանքով:

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, հիշյալ կնոջ դստեր վարած «Հոնդայի Ֆիթ» մակնիշի ավտոմեքենան բախվել է Արմավիր քաղաքի Հանրապետության հրապարակի կենտրոնում գտնվող շատրվանների բետոնե պատնեշին, ինչի հետևանքով նա ստացել է նշված վնասվածքը և տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս