
Երևանում քաղաքացիները գիշերը մնացել են վերելակում

Հունիսի 20-ին, ժամը 03:15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Ավետիսյան փողոցի թիվ 78 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից: