Ի՞նչու է Դոն Պիպոյի սպանության նախապատրաստության գործն ուղարկվել ԱԱԾ. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Քրեական հեղինակություն Դոն Պիպոյի (Արթուր Ասատրյան) սպանության նախապատրաստության գործը Քննչական կոմիտեից ուղարկվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն:

Այս տեղեկությունը մեր զրույցում հաստատեց գործով մեղադրյալ Արկադի Քոչինյանի պաշտպան Արմինե Ֆանյանը: Թե ինչ պատճառով է գործը քննվում ԱԱԾ-ում, պաշտպանն ասաց, որ պատճառների մասին տեղյակ չէ, դեռ պաշտոնապես պաշտպանական կողմին չեն տեղեկացրել: «Անկեղծ ասած, մեզ համար միեւնույն է, թե, որ քննչական մարմինը կքննի քրեական գործը: Եթե քրեադատավարական օրենքի բոլոր նորմերի պահպանմամբ քննություն կիրականացվի, ապա միեւնույն է»,- ի պատասխան մեր հարցին ասաց Ֆանյանը:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից էլ հետաքրքվեցինք, թե ինչ պատճառով է գործը փոխանցվել ԱԱԾ-ին, սակայն մեր հարցին խոստացան պատասխանել ավելի ուշ:

Հիշեցնենք, որ Դոն Պիպոյի սպանության նախապատրաստման մեջ մեղադրվում է երեք անձ. ևս մեկ անձի էլ մեղադրանք է առաջադրվել խմբին օժանդակելու համար: Սույն գործի շրջանակներում Դոն Պիպոն տուժող է ճանաչվել»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս