Բաժիններ՝

Ապրիլյան պատերազմում ևս քաջաբար կատարել էր իր մարտական խնդիրը. Արցախում զոհված Նարեկ Գասպարյանին հուղարկավորեցին զինվորական կարգով. tert.am

Այսօր զինվորական կարգով հողին հանձվեց հունիսի 17-ին Արցախում հակառակորդի կրակոցից զոհված 20-ամյա զինծառայող Նարեկ Գասպարյանը: Նրա մարմինը Նորք Մարաշ վարչական շրջանի գերեզմանատուն էին տեղափոխել Սուրբ Աստվածածին եկեղեցուց: Մինչ գերեզմանատուն տանելը նրա մարմինը նաև հարազատ տան բակ էին տարել:

Tert.am-ի հետ զրույցում մայոր Զավեն Խաչատրյանը նշեց, որ Նարեկը եղել է բանիմաց և կարգապահ զինծառայող:

«Ինքն իրեն դրսևորել է նաև որպես հերոս. ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ ևս քաջաբար կատարել էր իր առջև դրված խնդիրը՝ ոսոխին ստիպելով հետ քաշվել։ Իր մարտական ընկերները, զորամասի ողջ անձնակազմը ասում են՝ իրեն բացակա չեն դնելու»,-շեշտեց նա:

https://www.youtube.com/watch?v=0WMQBics7ZA

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930