Բաժիններ՝

Դավիթաշենում քաղաքացին արգելափակվել է վերելակում. մեկնել է մեկ մարտական հաշվարկ

Հունիսի 18-ին, ժամը 21:25-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշենի 2-րդ թաղամասի թիվ 11 շենքի հոսանքազրկման պատճառով քաղաքացին արգելափակվել է վերելակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները վերելակային ծառայության մասնագետի հետ համատեղ վերելակից դուրս են բերել Դ. Ք.-ին (ծնված 1943 թ.), ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս