Հուլիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 23:27-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19։27-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.64⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․4 մագնիտուդով երկրաշարժ։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են գազային ատրճանակ՝ լիցքավորված 6 փամփուշտով, 65 գազային փամփուշտ, Որսորդների և ձկնորսների միավորման անդամի և ՌԴ-ում մարտական հրազեն կրելու իրավունքի կեղծ վկայականներ։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:
Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, և նույն օրը 55-ամյա տղամարդու բնակության վայրում կատարվեց զննություն:
ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամանով Աշտարակ քաղաքն ունի նոր ոստիկանապետ, հաղորդում է Shamshyan.com–ը։
Հուլիսի 20-ին, ժամը 11։46-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնամերձ գյուղի վերջնամասում այրվում է խոտի դեզ։
Այսօր՝ հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 15։00-ի սահմաններում Դավիթաշենի կամրջի վրա բախվել են Երևանի բնակիչներ 29-ամյա Գուրգեն Հովհաննիսյանի վարած «Toyota Land Cruiser» մակնիշի և 37-ամյա Ռուբեն Մարտիրոսյանի վարած «Honda» մակնիշի ավտոմեքենաները։
Այսօր՝ հուլիսի 20-ին, Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի Փարաքար բնակավայրի Գևորգ Էմին փողոցի բնակիչները հավաքվել էին նշված փողոցում ու ցանկանում էին հստակ պատասխան ստանալ «Վեոլիա ջուր» ընկերությունից, թե ինչու է այդ ընկերությունը իր սպառողների նկատմամբ անմարդկային վերաբերմունք ցուցաբերում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։
Այնուհետև Նորին Սրբությունն իր հայրական օրհնությունը բերեց ներկաներին, գնահատանք հայտնելով ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների պատասխանատուներին տարբեր երկրներից հայորդիներին հայրենիքում պարբերաբար համախմբելու համար, ինչը լավագույն առիթ է զորացնելու նրանց ազգային-հոգևոր նկարագիրը և նվիրումն առ հայրենին։
Ալեսսանդրո Իենցին հավատացած է՝ արտահայտման ազատությունը պետք է ծառայեցվի երկխոսություն ստեղծելուն, այլ ոչ թե պատեր կառուցելուն․ «Խաղաղության հասնելու համար պետք է տարբերակել արտահայտման ազատության սահմանափակումները՝ ազգային և միջազգային շրջանակներում։ Ազգային մակարդակում դրանք կախված են կառավարության որոշումներից՝ ինչն է թույլատրելի, ինչը՝ ոչ։ Այս պարագայում մենք կարող ենք ստեղծել երկխոսություն պետական ինստիտուտների, միջազգային կազմակերպությունների և կառավարությունների միջև»։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Տավուշի մարզի Բերդ համայնքի Վերին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Մովսես, Չորաթան, Արծվաբերդ, Այգեձոր, Չինարի բնակավայրերում հուլիսի 21-ի ժամը 11:30-ից մինչև 16:30-ն ընկած ժամանակահատվածում, փորձարկվելու են էլեկտրական շչակներ։
Ջրափրկարարներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին՝ դեռահասին անվնաս դուրս են բերել ափ։
ՀՀ ոստիկանությունը Ռուսաստանին չի արտահանձնել նախկին զինվորական Սեմյոն Սուբբոտինին, որը հրաժարվել էր մասնակցել ռուս-ուկրաինական պատերազմին, հուլիսի 20-ին հաղորդել է «Նովայա գազետա Եվրոպա»-ն՝ հղում անելով անանուն իրավապաշտպաններին, փոխանցում է «Մեդուզան»։
… Ես հաստատում եմ, որ եղել եմ, կան և մինչև մահ/գերեզման կմնամ Սուրբ Հայ Առաքելական Եկեղեցու խոնարհ զավակ։
«Վերջին տարիներին մեկ միլիոնից ավելի աբորտ է արվել։ Եկեղեցին չխոսի՞ սրա մասին, ասի՝ քաղաքակա՞ն է։ Եկեղեցին չխոսի՞ արտագաղթի մասին։ Եթե մեկը եկել է իշխանության, ում ապիկարության պատճառով մենք մեր Հայրենիքից անընդհատ կտորներ ենք զիջում, ու չգիտենք՝ վերջը որն է, եկեղեցին չխոսի՞»,- տարակուսեց հոգևորականը։
Այսօր՝ հուլիսի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 15։30-ի սահմաններում Թաթուլ գյուղից դեպի Հացաշեն գյուղ տանող ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և բռնկվել։
«Նա դատական բժշկության մեջ ունի անհայտ կենսագրություն: Միայն գիտենք, որ եղել է ոստիկանության հոսպիտալի, իսկ այնուհետև՝ ոստիկանության բժշկական վարչության պետ։ Պետրոսյանը փոխարինել է դատաբժշկության ոլորտի պրոֆեսոր Մհեր Բիշարյանին և պատկերացում չունի իր գործից»,- ասաց Անուշ Պողոսյանը:
Թվարկած մարդկանց, ինչպես և ազգի շատ ակտիվ և հայրենասեր մասը` բոլորը կսպասեն ընդդիմության ՔԱՅԼԻՆ: Վարակիչ քայլին:
Ամեն տարի հուլիս ամսվա երրորդ կիրակին հանքարդյունաբերական ոլորտի համար նշանավորվում է Հանքագործի և մետալուրգի մասնագիտական օրով, որը մեծ շուքով նշվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախաձեռնությամբ և համայնքի մասնակցությամբ։
«Եթե մի երկու հոգու բռնեն, մեկը մի քանի կոպեկ դնի բռնողի գրպանը, որովհետև այդպես է լինելու, նշանակում է՝ սա նոր կոռուպցիոն սխեմա է։ Հիշում եք, չէ՞, որ օդանավակաանյում աշխատող 20 տաքսիների համար օրենք էին ընդունում, ուրեմն՝ 60.000 մեքենա առանց լիցենզիայի քաղաքում տաքսի է քշում՝ դա հե՞չ, 20 մեքենան՝ մե՞ջ։ Պարզ չէ՞, որ սա «ծածկադմբոց» էր՝ ինչ-որ թեմա «սղացնելու» համար։
Սահմանադրությամբ երաշխավորված է պետության եւ եկեղեցու տարանջատվածությունը։ Վարչապետի հրապարակային «վհուկների որսը» հոգեւորականության հասցեին կոպտորեն խախտում է այս սկզբունքը, հանգեցնելով պետական գերիշխանության վտանգավոր ոտնձգության դեպի եկեղեցական տարածք։
Մոսկվայի օդանավակայաններում բազմաթիվ չվերթեր են հետաձգվել, այդ թվում և Երևան եկողները։ Պատճառն անօդաչու թռչող սարքերի սպառնալիքն է, հաղորդում է Sputnik Արմենիան։
Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը (ԹՔՕՀ) միավորում է երկարատև ընթացքով թոքերի քրոնիկ բորբոքային հիվանդություններ, որոնք ընթանում են ժամանակի ընթացքում խորացող շնչառական խանգարումներով:
Երեկ՝ հուլիսի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Արևշատ գյուղում Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Վահագն Էլբակյանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Շիրակի մարզի բնակիչ 45-ամյա Ռոման Ղազարյանին։
Իսկ այդ ճանապարհի շինարարության մրցույթը հայտարարվել է դեռ 2023 թվականին՝ ԵՔ-ԲՄԱՇՁԲ-23/134 ծածկագրով։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 20-ին ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Գոգոլ, Ռուբինյանց, Պ.Սեվակ, Ծարավ Աղբյուր, Դրո, Դ. Անհաղթ, Շավրոյան, Ռայնիս, Յաղուբյան, Յ. Լեփսիուսի, Ուսուբ-Բեկ Թեմուրյան, Նորաշխարհյան, Մ. Էմինենսկու, Մ. Էմինենսկու 1,2 փ., Բուսաբանական,Կ. Ուլնեցու, Կ. Ուլնեցու 1 նրբ., Կ. Ուլնեցու 2 նրբ., Կ. Ուլնեցու 3 նրբ., Կ. Ուլնեցու 2,3 փակ. Մ. Ավետիսյան, է. Հասրաթյան, Զ. Սարկավագ, Զ. Սարկավագի նրբ., Ֆանարջյան փողոցների, Մյասնիկյանի պող 14-59 շենքերի, 1-71 տների ջրամատակարարումը:
Այդ մասին տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից և խնդրում ենք չանհանգստանալ։
Այսօր՝ հուլիսի 20-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցից դեպի ձիարշավարան տանող նոր կառուցված ճանապարհին պայթյուն է տեղի ունեցել և կա տուժած։
47-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։