
Հայաստանը հրաժարվել է ՌԴ քաղաքացուն արտահանձնել Ռուսաստանին․ ԶԼՄ

ՀՀ ոստիկանությունը Ռուսաստանին չի արտահանձնել նախկին զինվորական Սեմյոն Սուբբոտինին, որը հրաժարվել էր մասնակցել ռուս-ուկրաինական պատերազմին, հուլիսի 20-ին հաղորդել է «Նովայա գազետա Եվրոպա»-ն՝ հղում անելով անանուն իրավապաշտպաններին, փոխանցում է «Մեդուզան»։
Նշվում է, որ 25-ամյա Սուբբոտինը նախկինում ծառայել է որպես ռադիոհեռախոսային օպերատոր-հրաձիգ Իվանովոյի մարզի Տեյկովո քաղաքի ռազմավարական նշանակության հրթիռային զորքերում։ Նա Ռուսաստանից հեռացել է 2024 թվականի սեպտեմբերին։
Ռուսաստանում նրա դեմ քրեական գործ է հարուցվել զորամասն անօրինական լքելու հոդվածով (Քրեական օրենսգրքի 337-րդ հոդված), և Ռուսաստանի իշխանությունները նրա նկատմամբ հետախուզում են հայտարարել։
Հաղորդվում է, որ տղամարդն այժմ ազատության մեջ է:
Իրավապաշտպանների խոսքով՝ Ռուսաստանը դեռ կարող է Հայաստանից պահանջել արտահանձնել Սեմյոն Սուբբոտինին։