
Երևանի քաղաքապետարանը սուտ հայտարարություն է տարածել. Արթուր Չախոյան

Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երևանի քաղաքապետարանը հերթական սուտ հայտարարությունն է տարածել
Քաղաքապետարանը տեղեկացրել է, իբր՝
«Կայացել է Նոր Նորք վարչական շրջանի Հ. Գյուրջյան փողոցը Ա. Մյասնիկյան պողոտային միացնող մոտ 2.4 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման նախագծի մրցույթը»։
Սա պարզապես սուտ է
Տվյալ ճանապարհի նախագիծը պատրաստ է դեռևս 2023 թվականից
Իսկ այդ ճանապարհի շինարարության մրցույթը հայտարարվել է դեռ 2023 թվականին՝ ԵՔ-ԲՄԱՇՁԲ-23/134 ծածկագրով։
Մրցույթը շահել է «Արհովշին» ՍՊԸ-ն՝ շուրջ 1 միլիարդ 44 միլիոն դրամի շրջանակում»։