Վատառողջ բնակչին իր բնակարանից իջեցնելու համար մեկնել է փրկարարական ջոկատ
Հուլիսի 14-ին, ժամը 06:56-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նանսենի փողոցի թիվ 5/1 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն: