Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն:
Օգոստոսի 9-ին, ժ. 18.30-ի սահմաններում, կվադրոցիկլը Ծաղկաձոր քաղաքում կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Օգոստոսի 8-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից 1971 թ. ծնված Արմեն Մ.-ին սուր կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ հասցնելու և նրան սրտի սուր վնասվածքով հիվանդանոց տեղափոխելու մասին:
Սպանության փորձ Նոր Նորքում. «Մերսեդես»-ից կրակել էին «ԲՄՎ»-ի վրա։
Փրկարարները հայտնաբերել են երևանյան տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Օգոստոսի 9-ին, ժամը 19։50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գրիբոյեդով – Հր. Քոչար փողոցների խաչմերուկում ավտոմեքենան ընկել է փոսը. դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն։
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի օգոստոսի 10-ից «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող շրջանաձև երթևեկության խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
3 տարեկանից նրան անընդհատ կասեմ. «Թանկագինս, դու պարտավոր չես ինժեներ կամ իրավաբան դառնալ: Եվ ընդհանրապես, բացարձակ կարևոր չէ, թե դու ինչ կդառնաս, երբ կմեծանաս: Ուզում ես դիահերձո՞ղ դառնալ, դարձիր, թե՞ ֆուտբոլային մեկնաբանի աշխատանքն է քեզ դուր գալիս: Խնդրեմ: Իսկ գուցե առևտրի կենտրոնում մանուկներին զվարճացնող ծաղրածո՞ւ: Գերազանց ընտրություն է»:
56-ամյա որդին Արարատի մարզում ողջ գիշեր խմած վիճաբանել ու ծեծել է 82-ամյա մորը: Հարևանի փոխանցմամբ, դա առաջին դեպքը չէ:
«Մենք ութ հոգով էինք բարձրացել և այնտեղ մնացել ենք մինչև մարտի 26-ը։ Այդ օրն իջանք և ընդամենը 6 օր անց սկսվեց ամեն ինչ։ Ապրիլի 1-ի գիշերն իմ սովորության համաձայն կանգնած նայում էի դեպի Ադրբեջան՝ իրենց քաղաքների լույսերին։ Այդ գիշեր արդեն անհանգիստ էր՝ անօդաչու թռչող սարքեր էին ներթափանցում մեր տարածք, տղաները դրանք ոչնչացնում էին»։
«Մեկը մյուսի հետ խիստ փոխկապակցված են, և բոլոր պարագաներում, եթե մի տեղ մենք ունենք գնի փոփոխություն, բնականաբար, դա պետք է իր արտացոլումը գտնի նաև մյուս տեղամասերում, որոնք օգտվում են այդ ծառայություններից»:
Օգոստոսի 9-ին, ժամը 20:00-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ձորք թաղամասում՝ հեղուկ գազի (պրոպան) գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ:
Մայրաքաղաքում գրանցվել է ընտանեկան բռնության հերթական դեպքը, ինչի հետևանքով կինը հայտնվել է հիվանդանոցում:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը, հյուրասենյակի հատակին հայտնաբերել 1934 թ. ծնված Վ. Ն.-ի դին:
ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը սույն թվականի օգոստոսի 1-ին ստորագրել է ՀՀ որսահանդակներում որսի կենդանիների 2017-2018 թվականների սիրողական որսի համար թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը:
Հայաստանի Հանրապետությունից 2017 թվականի օգոստոսի 8-ի դրությամբ արտահանվել է շուրջ 27.8 հազար տոննա ծիրան:
2017-ի հուլիսի 1-ից 31-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 3 դեպքի մասին։ Կորուստներից մեկը մարտական է: Տարբեր հանգամանքներում վիրավորվել է հայկական բանակի 5 զինծառայող:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 12-ից Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտա−Տերյան փողոց և Կոմիտասի պողոտա−Գրիբոյեդովի փողոց խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:
«Ծառայություններից օգտվողը՝ սպառողը, ավելի լավ չի զգում՝ ավել գումարը վճարելով։ Երբ ինքը հասկանում է, որ մի քիչ ավելի թանկ վճարեց և ստացավ ավելի լավ ծառայություն, դա, իհարկե, ավելի լավ է։ Մենք հուսով ենք և կարծում ենք, որ սրանով է պայմանավորված Զվարթնոցի և Գառնիի գների թանկացումը, որովհետև, ինչպես հայտարարում են պատասխանատուները՝ դա պայմանավորված է ծառայությունների որակի բարձրացմամբ, լրացուցիչ ծառայություններ ներառելով, հավելյալ արժեքով»,- նկատեց պարոն Ապրեսյանը։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Հովհաննես Սահակյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու դրամապանակը հափշտակած անձի ինքնությունը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ «Զվարթնոց» օդանավակայանում իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ անձ ձերբակալվել է:
Օգոստոսի 9-ին, ժամը 11:55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան ՋԷԿ-ի նոր մասնաշենքի մոտակայքում քաղաքացին բարձրության վրա (մոտ 40 մ) շինարարական աշխատանքներ իրականացնելիս ինքնազգացողությունը վատացել է, չի կարողանում իջնել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Միջազգային բանակային խաղերի» շրջանակներում Ռուսաստանում անցկացվող «Տանկային բիաթլոն»-ի կիսաեզրափակիչի երկրորդ մրցավազքում ՀՀ Զինված ուժերի անձնակազմը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը` մրցատարածությունը հաղթահարելով 2 ժամ 37 րոպեում:
Օգոստոսի 8-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 1.10-ին Վ. Վահյան փողոցի տներից մեկի բնակիչ Ա. Դ.-ն իր տան պատուհանից ատրճանակից կրակոցներ է արձակել:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ևս մեկ քրեական գործ է հարուցվել դատավորների կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառքի միջնորդության դեպքերի առթիվ:
Վեդի քաղաքի բնակիչը դաշտում աշխատանքներ կատարելիս ուշագնաց է եղել:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 10-ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Ղանդիլյան փողոցի թիվ 21 շենքի բնակիչները օգոստոսի 7-ին` լսելով ուժեղ դղրդյուն, դուրս են եկել ու նկատել, որ շենքի որոշ մասը մասնակի փլվել է: