
ՌԴ պայմանագրային զինծառայողը Հայաստանում սպանել է ծառայակցին և ինքնասպան է եղել

ՌԴ պայմանագրային զինծառայողը ՀՀ տարածքում կրակել է ծառայակցի վրա եւ սպանել նրան, ապա ինքնասպան է եղել, հայտնում է Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությունը։
«Հոկտեմբերի 23-ին «Ալագյազ» հրաձգարանում վարժանքներից հետո զենքը հանձնելու ժամանակ պայմանագրային ծառայության զինծառայողը կոպտորեն խախտել է անվտանգության կանոններն ու ոչ կանխամտածված կրակ բացել ինքնաձիգից՝ մահացու հրազենային վիրավորում հասցնելով մեկ այլ պայմանագրային զինծառայողի։ Կատարվածից եւ ծառայակցի մահվան համար պատասխանատվությունից վախենալով՝ նա ինքնասպան է եղել»,- ասվում է հայտարարության մեջ։
Հանգամանքները պարզելու համար տեղում աշխատում է Հարավային զինվորական օկրուգի հանձնաժողովը։