Բաժիններ՝

Սերժ Սարգսյանը ոստիկանության կարևորագույն անելիքներից է համարում հասարակական կարգի և անվտանգության ապահովումը

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հասարակական կարգի և անվտանգության ապահովումը համարում է ոստիկանության կարևորագույն անելիքներից ﬔկը: ՀՀ ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստի ընթացքում ունեցած ելությում ՀՀ Նախագահն ընդգծել է, որ երկար տարիներ Հայաստանն աչքի է ընկել իբրև ապահով երկիր, ինչի մասին շատ են խոսել թե՛ տարբեր առաքելություններով Հայաստան այցելած անձինք, թե՛ պարզապես զբոսաշրջիկները: ՀՀ Նախագահի խոսքով՝ դա, բնականաբար, ոգևորիչ է:

«Միաժամանակ պետք է փաստել, որ վերջին շրջանում ﬕջազգային որոշ կառույցների կողﬕց կատարված հետազոտություններով Հայաստանի ցուցանիշներում նկատվում է նահանջ: Դա մտահոգիչ է, մանավանդ որ այդ նույն ժամանակահատվածում ﬔր որոշ հարևաններ դրական տեղաշարժ են արձանագրել: Ես այս պարագայում որևէ արդարացում, որևէ պատճառ չեմ ընդունում: Չեմ ընդունում, երբ ասում են՝ ուրիշները հանցագործությունները թաքցնում են, այս են անում, այն են անում… Սրանք հեքիաթներ են, որոնք պետք է պատﬔլ երեխաներին: Միջազգային կառույցները շատ լավ գիտեն այս հանգամանքների մասին և նրանք ունեն բոլոր հնարավորությունները պարզելու, թե ինչպիսին է հանցավորության վիճակը կոնկրետ երկրում»,- ասել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ Նախագահը շեշտել է, որ պետք է ձգտել այդ ուղղությամբ անընդհատ առաջընթաց գրանցել: «Մեր նպատակն է կայուն տեղ զբաղեցնել աշխարհի աﬔնաապահով և մրցունակ երկրների շարքում: Այս նպատակադրումը, անշուշտ, իր ﬔջ տնտեսական տարր է պարունակում: Անվտանգ ﬕջավայրը, անկասկած, նպաստում է և՛ զբոսաշրջության զարգացմանը, և՛ ներդրուﬓերի աճին: Բացի այդ, խիստ կարևորում եմ հասարակական հաﬔրաշխության համար անհրաժեշտ ﬕջավայրի ապահովումը: Այստեղ յուրաքանչյուր մարդ պետք է կարողանա իրականացնել իր իրավունքները կամ կատարել իր պարտականությունները՝ չﬖասելով այլոց իրավաչափ շահերը»,- ընդգծել է նա:

Նախագահի խոսքով՝ անշուշտ, կան և լինելու են անհատներ, ովքեր փորձելու են իրենց սահմանադրական իրավունքները և ազատությունները պատշաճ իրականացնող անձանց հաշվին իրացնել սեփական կամ խմբային նկրտուﬓերը: Ուստի, ոստիկանությունը ﬕշտ պետք է պատրաստ լինի համարժեք արձագանքելու տարաբնույթ երևույթներին: Ոստիկանությունը պետք է պատրաստ լինի տարբեր հարթություններում դիտարկելու ակնհայտ իրավախախտին և իր քաղաքացիական իրավունքից բարեխղճորեն օգտվողին կամ մասնագիտական պարտքը կատարողին: «Բոլորը թող իրենց ականջին օղ անեն՝ օրինական նպատակին հասնելու համար կարևոր է նաև համաչափ գործելը: Իշխանության կողﬕց մարդու իրավունքներին և ազատություններին ոչ իրավաչափ ﬕջամտությունն անթույլատրելի է, նույնիսկ եթե նպատակն արդար է»,- եզրափակել է ՀՀ Նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս