
ԱԺ նիստը՝ ուղիղ

Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյա նիստը: Երեկ կայացել է Ազգային ժողովի խորհրդի նիստը, որտեղ հաստատվել է ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ նստաշրջանի հոկտեմբերի 24-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը:
ԱԺ խորհրդի կողմից սահմանվել են նաեւ ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի հոկտեմբերի 24-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ տեւողությունը: «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման համար սահմանվել է 4 ժամ, իսկ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման համար՝ 3 ժամ տեւողություն:
ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել են 15, իսկ հոկտեմբերի 24-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում՝ 39 հարց: