«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ փետրվարի 28-ին ժամը 10։00-ից մինչև մարտի 1-ը ժամը 10։00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ Քեռու, Սեպուհի, Բարբյուսի, Սևաստոպոլյան փողոցների, Կիևյան 2-րդ նրբանցքի, Հ. Հակոբյան 10, 12 համարների, Հ. Էմինի 1-ից-16 համարների՝ իրենց կոտորակներով, ջրամատակարարումը։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության տարբեր ստորաբաժանումների հարկադիր կատարողների և ոստիկանների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցագործությունների առթիվ ստացված հաղորդումների հիման վրա:
Հաագայի Խաղաղության պալատի մոտից Նիդերլանդների հայկական կազմակերպությունների անդամների քայլարշավ-երթը բարեհաջող ընթացք է ունեցել:
Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամները սումգայիթյան ողբերգության 30-ամյակի կապակցությամբ հանդես են եկել հայտարարությամբ:
Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 179 տրանսպորտային միջոց:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, վերահսկողական գործողությունների շրջանակում, կասեցրել է անհատ ձեռնարկատերեր Կառլեն Արամյանին (Արմավիրի մարզ) և Հասմիկ Սանթուրյանին (Արմավիրի մարզ) պատկանող մսամթերքի, Ռուզաննա Մանուկյանին (Արարատի մարզ) պատկանող հացի, Հասմիկ Հովսեփյանին (Արմավիրի մարզ) պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասերի և Գրետա Հովհաննիսյանին (Սյունիքի մարզ) պատկանող հանրային սննդի օբեկտի գործունեությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումար կանխիկացնելու փորձ կատարած անձի ինքնությունը։
Փետրվարի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում, զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն, ՊՆ կենտրոնական ապարատի կառույցների հետ անցկացվել են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքներ:
Մարզերում 85 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում:
ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը նորմալ է համարում, որ մարդիկ փորձում են իրենց անհրաժեշտ դեղերը գնել և պահեստավորել:
Ադրբեջանի զինուժը փետրվարի 26-ի երեկոյան Տավուշի ուղղությամբ կրակ է բացել հայկական դիրքերի և գյուղերի վրա: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Երևանում անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու հերթական դեպքն է գրանցվել:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի բնակչուհու նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
Փետրվարի 26-ին ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունից նյութեր են ստացվել ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին այն մասին, որ ս.թ. հունվարի 11-ին ՀՀ Եղվարդ քաղաքի բնակիչ՝ 1963թ. ծնված Գ.Ե-ն, վարելով «ԿԱՄԱԶ-53122» նավթատար ավտոմեքենան, Մարտակերտ-Վարդենիս ավտոճանապարհի 75-րդ կիլոմետրին վթարի է ենթարկվել։
Փետրվարի 27-ին, ժամը 14:54-ին ահազանգ է ստացվել, որ միջին տարիքի տղամարդը անցել է Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի բազրիքից այն կողմ և սպառնում է ինքնասպան լինել:
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ Դատական բարձրագույն խորհրդի ձևավորումը դատական իշխանության բարեփոխումների վերջն է.
Դավթաշենի կամրջից փետրվարի 15-ին դստեր հետ ինքնասպանություն գործած մոր նկատմամբ նշանակվել է հետմահու դատահոգեբանական փորձաքննություն։
Փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ին, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումների արդյունքում փետրվարի 27-ին Սևանա լճում հայտնաբերվել է փետրվարի 13-ից որպես անհետ կորած որոնվող, 1963 թ. ծնված Տիգրան Հակոբյանի դիակը:
Հայաստանյան շուկայում խաղալիքների անվտանգությունն այսօր ամենասուր եւ կարեւոր խնդիրներից մեկն է, եւ հատկանշական է, որ այն նաեւ ՇՎՏՄ-ում ՀԿ-ների հետ քննարկման հիմնական հարցը դարձավ։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ միջոցառումների արդյունքում բացահայտվել է 43-ամյա վարորդի նկատմամբ կատարած ավազակային հարձակումը. առաջադրվել է մեղադրանք:
Փետրվարի 26-ին ՃՈ ՃՊԾ սպայական վաշտի առաջին ջոկի տեսուչ Մ.Մ-ն զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը ժամը 11:20-ի սահմաններում, Մարտունի քաղաքի Ազատամարտիկների փողոցում ծառայություն իրականացնելիս կանգնեցրել է երթևեկության կանոնների խախտում կատարած, ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ՝ 1991թ. ծնված Ն.Գ-ին պատկանող «Մերսեդես-Բենց» ավտոմեքենան:
Երեկ` փետրվարի 26-ի երեկոյան ժամերին, ադրբեջանական զինուժը կրակ է բացել Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի պաշտպանական դիրքերի ուղղությամբ:
ԱԺ ՀՀԿ և ՀՅԴ խմբակցություններն ԱԺ-ի կողմից ընտրվող Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հինգ անդամների պաշտոններում առաջադրել են՝ առաջին պաշտոնում՝ Գագիկ Հարությունյանին, երկրորդ պաշտոնում՝ Գևորգ Դանիելյանին, երրորդ պաշտոնում՝ Լիպարիտ Մելիքջանյանին, չորրորդ պաշտոնում՝ Հայկ Հովհաննիսյանին, հինգերորդ պաշտոնում՝ Սերգեյ Մեղրյանին:
ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով քիչ առաջ հրապարակվեց Վերաքննիչ դատարանի որոշումը:
Փետրվարի 26-ին, ժամը 22.20-ի սահմաններում, «ՎԱԶ-21065» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիրի Բամբակաշատ գյուղի կենտրոնական փողոցի թիվ 112 տան դիմաց վրաերթի է ենթարկել 1962 թ. ծնված Արտաշես Մովսիսյանին և ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում` դիմել է փախուստի:
Փետրվարի 27-ին, ժամը 11:00-ին «Ալկա» հանգստյան գոտու ջրային տարածքում ջրափրկարարները վերսկսել են որոնողական աշխատանքները:
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 2 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ:
Փետրվարի 27-ին, ժամը 4.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին 30-րդ կմ-ին «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: